Ընդդիմության միասնականության հարցը մինչեւ վերջ լուծված չէ. Արտակ Զաքարյան
ՏեսանյութերՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ ընդդիմության միասնականության հարցը մինչեւ վերջ լուծված չէ. «Մինչեւ այժմ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնց թվում է, թե նախկիններին մեղադրելը շահավետ գործողություն է։ Այո, շահավետ է՝ Նիկոլի համար»:
Այդուհանդերձ, Արտակ Զաքարյանը հուսով է, որ ընդդիմության անընդհատ փորձերն ինչ-որ մի արդյունքի բերելու են՝ մանավանդ, որ հասարակությունն էլ հաշտ չէ իշխանության գործողությունների հետ. «Եթե հաջողության հասներ Դիմադրության շարժումը՝ մենք ակնհայտորեն այլ իրավիճակում կլինեինք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ