Պուտինը դեռևս չի որոշել. Կրեմլ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է արդյոք G20-ի գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Բրազիլիայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Նախագահը դեռ որոշում չի կայացրել»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ, Պեսկովը բացատրել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակներում։
Ապրիլին Folha de S. Paulo թերթը հայտնել էր, որ Բրազիլիան փորձում է կազմակերպել Ռուսաստանի նախագահի այցը G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում՝ 2024 թվականի աշնանը, չնայած Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին ձերբակալելու հրամանին։
Հրատարակությունը բացատրում է, որ Բրազիլիայի կառավարությունը 2023 թվականի նոյեմբերին իրավական փաստարկներ է ներկայացրել Պուտինի այցի օգտին ՄԱԿ-ի Միջազգային իրավունքների հանձնաժողով՝ չնայած այն հանգամանքին, որ ՄՔԴ-ն նրան ձերբակալելու օրդեր է տվել։