Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա Պողոսյան Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր Որ ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասին Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել Ադրբեջանին Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմը Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը

ՇՏԱՊ. Ծնողը բարձրաձայնում է մանկապարտեզում կիրառված բռնության մասին (լուսանկարներ)

«Փաստինֆոն» ահազանգ է ստացել ընթերցողից՝ մանկապարտեզում իր երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 48 մանկապարտեզում, որտեղ դաստիարակը՝ Սերինե Կիրակոսյանը, ըստ ծնողի, բռնություն է գործադրել 3 տարեկան երեխայի նկատմամբ։

Ահազանգած Մաշա Մաթևոսյանի փոխանցմամբ՝ երեխան մանկապարտեզ է ընդունվել լիովին առողջ, հիմա էլ առաջին հայացքից ոչ մի խնդիր չունի։

«Լիովին առողջ երեխային տարել եմ մանկապարտեզ՝ առանց որևէ դիագնոզի։ Երբ արդեն մանկապարտեզ տարա՝ ինչ-որ փուլում սկսեցի զգալ, որ երեխան որոշակի խնդիրներ ունի։ Դիմեցինք հոգեբույժի, ասացին, որ ներառական երեխա է, ունի խնդիրներ, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում, աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։ Հիմա երեխան հաշմանդամության կարգ ունի, բայց ես որևէ բան չեմ թաքցրել, դիմել եմ մանկապարտեզի տնօրենին, պահանջել եմ, որ տրամադրեն հոգեբան և լոգոպետ»։

Մաթևոսյանը պատմեց, որ բռնության դեպքերը բացահայտվել են, երբ երեխային տարել է վարքային թերապիայի, հոգեբանի և լոգոպետի մոտ։ «Այդ մարդիկ աշխատում են երեխայի հետ, չէին կարողանում կոնտակտ ստեղծել, որովհետև երեխան որոշակի վախեր ուներ մանկապարտեզից, մենք չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից է խնդիրը։ Միշտ նյարդային էր, դյուրագրգիռ, լացակումած, երբ գնում էի վերցնելու՝ ընկճված էր լինում, խփում էր, գոռում էր, այսինքն՝ այն վարքը, որ իր հանդեպ դրսևորվում էր՝ նա իմ հանդեպ էր կիրառում, նման երեխաները ընդօրինակում են վարքը, ինչպես իրենց են վերաբերվում՝ նույնկերպ էլ ինքն է վերաբերվում»,- ասաց մայրը ու ավելացրեց, որ, երբ երեխայի վրա կապտուկներ ի հայտ եկան, դաստիարակն ասում էր, թե երեխան իրեն վատ է պահում։ Ընդ որում, դա ասում էր երեխայի ներկայությամբ։ Ներառական կրթություն ունեցող երեխայի մասին, ով առանձնահատկություն ունի, նման կերպ չեն վերաբերվում, ու դեռ մի բան էլ ասում են, թե երեխան ինքնավնասում է արել։ Նկարներից երեւում է, որ դա ինքնավնասում չէ, իրենք մտածել են, որ երեխայի դեմքին մատների հետքեր չլինեն՝ հետևին են խփել, որպեսզի մտածեն, թե երեխան ընկել է, սայթաքել է»։

Մ. Մաթեւոսյանի խոսքերով՝ տնօրենն իրենց առաջարկել է երեխային մեկուսացնել կամ դեղորայք տալ։ «Բայց իմ երեխան դեղորայքի երեխա չի, գիտակից երեխա է, պարզապես պետք է նրան հասկանալ։ Հիմա չեմ տանում մանկապարտեզ, որովհետև գիտեմ, որ եթե երեխային տանեմ՝ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվելու։ Բանը հասել էր այնտեղ, որ երեխային հասցրել էին կակազության, մեկ ամսվա ընթացքում, ինչ չենք գնում մանկապարտեզ՝ այդ խնդիրը գրեթե վերացել է»,- ասաց նա։

«Փաստինֆո»-ն զրուցել է նաև մանկապարտեզի տնօրենի հետ։ Մարինե Ամիրյանը մեզ նախ ասաց, որ տեղյակ չէ միջադեպի մասին և դաստիարակի հետ զրուցելու կարիք ունի։ Իսկ քիչ անց, վկայակոչելով դաստիարակի խոսքերը, նշեց, թե երեխան մահճակալից իջնելիս մեջքը վնասել է։ «Քերծվել է, ասաց, որ ինքն է ծնողին ներկայացրել պատճառը, ասել, որ իջնելիս մեջքը քսել է մահճակալի եզրին ու վնասել »։

Հարցին, թե ինչու են խնդիր ունեցող երեխային մահճակալի բարձր հատվածում տեղ հատկացրել՝ ոչ թե ներքևում՝ տնօրենը պատասխանեց. «Հո չի ընկել, իջնելիս ուղղակի կպել է ու հետք է մնացել, քերծվածք է ուղղակի։ Դրանից հետո երեխան 3 ամիս հաճախել է ու խնդիր չի եղել»։

Ծնողը պնդում է որ մեկ դեպքի մասին չի խոսքը, ինչի մասին նաեւ տնօրենին է դիմել, սակայն վերջինս պնդեց, թե ինքը նկար չի հիշում, բայց չէր կարղ չհիշել կամ ընթացք չտալ մի հարցի, որ վերաբերում է երեխայի բռնությանը։

«Ո՞նց կարող է հատուկ կարիք ունեցող երեխայի նկատմամբ բռնություն կիրառվի, ինչպե՞ս կարող է նման բան լինել, ավելին՝ մենք խոսում ենք մի դաստիարակի մասին, որը բավականին պարկեշտ խելացի մասնագետ է։ Ես բացառում եմ, որ բռնության դեպք լինի»,- պնդեց տնօրենը։

Կարծում ենք՝ Երեւանը քաղաքապետարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի նշված դեպքը ու պարզի, թե արդյոք ներառական կրթության կարիք ունեցող երեխայի նկատմամբ հիշյալ մանկապարտեզում պատշաճ վերաբերմունք է դրսեւորվել։

Կից լուսանկարները «Փաստինֆո»-ին տրամադրել է երեխայի մայրը։






Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըՄեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա ՊողոսյանԱրեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վերՈր ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասինՓաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքըՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմըՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWԽաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտելՎաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվիՄելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունիցԳազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. StrokeՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետԷս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». ԱրմուշԻսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN TürkԱշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպանՖրանսիայում սպանվել է Ալիևի ընդդիմախոսըՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզTelegram-ում զանգվածային խափանումներ ենԲելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ 3-րդ երկրների դեմ. ԼուկաշենկոԲժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-նՊոլիտեխնիկի ռեկտորը հայտնում է աշխատավարձի՝ 66 տոկոսով բարձրացման մասինԱլլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». ԱշոտյանՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն այցելել է ՈւկրաինաՀՀ եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանը Միրզոյանին մեղադրել է «ապատեղեկատվություն տարածելու» մեջԼուկաշենկոն կմեկնի ԲաքուՍպառողական վարկը չմուծած՝ «Սև ցուցակում» հայտնված պատգամավորը բնակարան է ձեռք բերելԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Մենք թշնամի կհամարենք ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Իրանի արտգործնախարարՊետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)«Պաշտպան հայրենյաց» ծրագրի կապավոր շահառուներըՌուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ն իր դեմ ստորագրահավաք կսկսիԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՆեթանյահուն ինքը խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան ՆասրալլահինՄասկը ԱԹՍ-ների միջև պատերազմներ է կանխատեսումՉեմպիոնների լիգա․ Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետոԿոչ ենք անում շտապ և վճռականորեն միջամտել. Իրանը դիմել է ՄԱԿ-ինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- «Մլադա Բոլեսլավ», օրվա այլ խաղեր Փախnւստի դիմած քրեшկան հեղինшկություն «Կոկո»-ին դեռ չեն գտել. մանրամասներ27 մլն դրամԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-իցՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԱդրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաստարկ ունենա իր գործողություններին աջակցելու համար. Ստեֆան ՇեննախՄտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու. Անահիտ ՍիմոնյանԱդրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԱյսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն էԱդրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода