Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ Փաստինֆո Լեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածը Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Ռուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.com ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում

Թշնամուս չէի ցանկանա ապրել այն օրերը որոնք ապրել եմ ես. Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

«Իրավունքի» զրուցակիցը երգչուհի, մոդելավորող եւ գործարար կին ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆՆ է, ում հետ խոսել ենք ե՛ւ մշակույթից, եւ անցած դժվար օրերից եւ իր նոր բիզնես ծրագրերից:

«ԵՂԱՎ ՓՈՔՐԻԿ ԴԱԴԱՐ ԻՄ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ»
— Անահիտ, ո՞ր տարիքից երգեցիք եւ առհասարակ որոշեցիք զբաղվել երգարվեստով:

— Սկսել եմ երգել տասը տարեկանից: Այն ժամանակ Ռուսաստանում էինք ապրում եւ այնտեղ էլ հաճախում էի «Կուլտուրայի տուն», մասնակցում էի մեր քաղաքին նվիրված համերգներին եւ տարբեր մշակութային միջոցառումներին: Հայաստան տեղափոխվելուց հետո շարունակեցի երգել «Հաղթանակ» զբոսայգում՝ երեխաների համար: Այդ շրջանն ինձ համար շատ վառ եւ հետաքրքիր էր: Հայրենիք տեղափոխվելուց հետո ընդունվել եմ Երգի պետական թատրոն, որից հետո՝ Կոնսերվատորիա՝ Ռաիսա Մկրտչյանի դասարանը:

Ձեր ընտանիքի անդամները եւս երգո՞ւմ են կամ զբաղվո՞ւմ են այլ մշակույթային գործունեությամբ:

— Պրոսֆեսիոնալ կերպով՝ ոչ: Մայրս եւ քույրս շատ լավ ձայնային տվյալներ ունեն ու շատ գեղեցիկ երգում են, բայց ոչ պրոֆեսինալ: Հայրս Սուրգուտ քաղաքի հայ համայնքի ղեկավարն է, եւ 2015 թվականին այն առաջին մարդն է եղել, ով այնտեղ կանգնեցրել է արձան՝ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող: Ի դեպ, արձանի բացմանը ներկա է եղել նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շաժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Հայրս, ով մինչ օրս էլ այդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչն է, շատ է հարգում պարոն Բաբուխանյանին:

Երգի պետական թատրոն, Կոնսերվատորիա… Երգչուհու համար լուրջ կրթական ճանապարհ եք անցել, սակայն այժմ չեք երեւում նոր երգերով: Ինչու՞:

— Այո, ճիշտ եք նկատել: Հարգելի պատճառներով եղավ փոքրիկ դադար իմ երգարվեստում, սակայն արդեն վերադառնում եմ: Սկսել եմ նոր երգեր, նոր գործեր անել եւ շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին:

«Ի՞ՆՉ ԷՐ ՄԵՐ ԱՐԱԾԸ, ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵԽԱՅԻՍ ՀԵՏ ԵԿԵԼ ԷԻՆՔ ՄԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ»

— Ի դեպ, Դուք առաջինն էիք, որ հիմնեցիք խանութ եւ ստեղծեցիք հայկական տառերով հագուստներ ու տարբեր աքսեսուարներ: Բայց մենք գիտենք, որ մեկ շաբաթ է, ինչ փակել եք խանութը: Ինչո՞վ է պայմանավորված:

— Սկսեմ սկզբից. 2013 թվականին ստեղծեցի իմ բրենդը, որի հիմքը հայկական տառերն ու զարդանաշխերն էին, հայկականը խորհրդանշող սիմվոլները: Ամեն կերպ փորձել ենք օգտագործել հայկականը նորաձեւության մեջ եւ դարձնել ժամանակակից, որպեսզի երիտասարդությունն էլ այն կրի, ու աշխարհը ճանաչի մեր հայկական տառերն ու նաշխերը: Իհարկե, պիտի ասեմ, որ սկզբում շատ դժվար էր՝ քարկոծվեցի տարբեր դիզայներների կողմից, ովքեր մեղադրական նյութեր էին տեղադրում սոցցանցերում, թե իբրեւ չի կարելի օգտագործել հայկական տառերը: Բայց անցավ ժամանակ, ու այսօր բոլոր հայ դիզայներներն օգտագործում են հայկական տառերը: Շատ տարբեր էր ճանապարհս՝ ուրախ օրեր էլ ունեցա, տխուր օրեր էլ, բայց այդ ամենն ավելի են ուժաղացրել ինձ, ու ես գնացել եմ առաջ: Շատ սիրել եմ իմ արած աշխատանքները: Բայց այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ իր տրամաբանական ավարտը: Ես հասկացա, որ ուզում եմ բիզնես ոլորտում այլ ուղղությամբ գնալ: Հիմա տարբեր բաներ եմ ուզում անել, որոնք ինձ ընդլայնվելու հնարավորություն կտան: Ի դեպ, օրեր առաջ, երբ մենք հավաքում էինք խանութում մնացած մեր տեսականին, մեր դերձակներն ու աշխատակիցները հուզվել էին, ես էլ էի հուզվել: Ունենք դերձակներ, որոնց հետ շատ երկար ենք աշխատել: Ես տեսել եմ, թե ինչպես են մեծանում նրանց երեխաները, ամուսնանում: Շատ հուզիչ էր, բայց ես նայում եմ առաջ ու քայլում եմ առաջ: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել ու ժամանակի ընթացքում կներկայանամ արդեն նոր բիզնեսով:

Համացանցում տարածվել էր Ձեր լուսանկարը՝ Ձեր որդու հետ Դուբայում հանգստանալիս, որն ունեցավ շատ տարբեր արձագանքներ: Ի վերջո, կբացե՞ք փակագծերը, թե դա ի՞նչ պատմություն էր:

— Հայկոյի կորստից յոթ օր անց, ես հասկացա, որ ես եւ տղաս այնպիսի հոգեվիճակում ենք գտնվում, որ այլեւս չենք կարողանում անգամ տնից դուրս գալ, ու միակ ելքն ինձ համար իրեն երկրից դուրս հանելն էր: Որոշեցի գնալ Դուբայ, որը միակ մոտ գտնվող վայրն էր, ուզում էինք մեր վիշտը լուռ տանել՝ միմյանց հույս տալով, որ կյանքը շարունակվում է: Եվ այդպես մեկնեցինք Դուբայ: Նախապես իմ տուր-օպերատորին խնդրել էի այնպիսի հյուրանոց գտնել մեզ համար, որ հայեր չլինեն: Նա գտավ մի հյուրանոց, որտեղ կար միայն մի հայ ընտանիք: Եվ մինչ կբերեն իմ սենյակի բանալին, մենք սպասում էինք ներքեւում՝ ես` աթոռին թիկնած, տղաս` կողքիս նստած: Ու դա նկարել էին թաքուն եւ որքան գիտեմ՝ վաճառել էին լրատվականներին: Երբ հաջորդ օրը արթնանում եմ, տեսնում եմ այդ նկարները համացանցում, անմիջապես կանչում եմ հյուրանոցի հսկիչ անձնակազմին՝ ասելով որ ես պահանջում եմ հանել տեսախցիկների կողմից կատարված նկարահանումները եւ ինձ ցույց տալ, թե ով է նկարել մեզ: Չնայած՝ վստահ էի, որ հայեր են նկարել: Նրանք անմիջապես հանում են այդ տեսահատվածը, ու տեսնում եմ, որ իրոք հայեր են: Անմիջապես դիմում եմ Դուբայի ոստիկանությանը: Ոստիկանությունը նրանց հրավիրում է հարցաքննության, ու նրանք փորձում են տարբեր տեսակի արդարացումներ գտնել: Փորձեցին ներողություն խնդրել ինձնից, որ ես նրանց խղճամ, ես էլ նրանց պատասխանեցի՝ արդյո՞ք դուք ինձ ու իմ երեխային խղճացիք: Ի՞նչ էր մեր արածը: Մենք ընդամենը երեխայիս հետ եկել էինք մեր վիշտը մեղմելու: Ես եկել էի երեխայիս սթրեսից հանելու: Երբեք չեմ սիրել ընդունել զոհի կարգավիճակ, երբեք չեմ թույլ տվել ինձ խղճան: Երբեք չեմ բացվել ու պատմել հանդիսատեսին, թե մենք ինչ օրեր ենք ապրել, բայց վստահեցնում եմ՝ ես թշնամուս չէի ցանկանա նման օրեր ապրել: Բնականաբար, նրանց վրա գործ հարուցվեց: Հետագայւոմ ճշտեցի, որ այդ մարդիկ Սարյան փողոցի վրա գտնվող մեծ, գեղեցիկ ծաղկի սրահի տիրոջ կինն է եղել եւ իր ընկերուհին: Չգիտեմ, իրենք ինչ շահեցին այդ պատմությունից: Իրենք այդ մեր յոթ օրը վերածեցին մղձավանջի: Յոթ օր հանգաստանալու փոխարեն՝ մենք յոթ օր գնացել ենք ոստիկանություն: Մի խոսքով՝ նրանք փչացրին մեր վերականգնողական շրջանը:

«ԵՐԲԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆԸ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՄԵԿ ԱՅԼ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ ՎԱՏԸ ԳՐԵԼ»

Ինչո՞ւ հայը դարձավ այսպիսին, թե՞ այսպիսին էինք, ուղղակի, համացանցը տվեց հնարավորություն` շատերի թաքնված դեմքերը բացահայտելու:

— Կարծում եմ՝ համացանցը: Քանի որ մեր երկրում ըստ արժանվույն չեն պատժվում նման մեկնաբանություն գրողները կամ նման բաներ անողները: Ով ցանկանում է, մտնում է սոցցանց եւ դիմացինին զրպարտում կամ քարկոծում է: Ես նկատել եմ` մեր հասարակությունը չի սիրում կայացած կնոջ կերպարը, ու եթե այդ կինը մի քիչ էլ գեղեցիկ է լինում, արժանանում է նման վերաբերմունքի: Գիտեք, երբեք երջանիկ կինը իրեն թույլ չի տա ու ժամանակ չի տրամադրի մեկ այլ կնոջ մասին վատը գրելու:

Մի առիթով անդրադարձել եք Հայկոյի ընկերներին եւ խոսել նրանց անտարբերության մասին՝ Ձեր զավակի հանդեպ…

— Այո, խոսքը միայն Արմանին վերաբերվելն է, ես իմ մասին չեմ ասել: Ի դեպ, այդ հարցազրույցից հետո մի քանի հոգի փորձել են զանգել, տեսնել Արմանին, ինչը շատ ծիծաղելի էր: Երեք տարի շարունակ, բացարձակ ոչ ոք Արմանին չի զանգահարել ու հարցրել նրա որպիսությունը: Տղաս արդեն մեծ տղա է, ունի իր հեռախոսը եւ այլն, կարող էին կապ հաստատել նրա հետ: Իմ պատկերացման մեջ այլ կերպ էր ձեւավորված, թե ինչպիսին կլիներ հետոն: Կարծում էի, որ գոնե ինչ-որ կերպ հոր բացը կկարողանային լրացնել: Տղայական բաներ կան, որը մայրը չի կարող տալ: Իհարկե, Փառք Աստծո, մենք դրա կարիքը չենք ունեցել: Հայրս ամեն կերպ կանգնած է տղայիս թիկունքին, քրոջս տղան` նույնպես: Ես մի տեսակ սկսել եմ թերահավատորեն մոտենալ ընկերություն ասվածին: Աստված արդար է, ես նրանց բաց եմ թողել...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկըԿիմ Չեն Ընը հայտնել է` որ դեպքում Հյուսիսային Կորեան միջուկային զենք կօգտագործիԿնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ ՓաստինֆոԼեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբիԻսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերինԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութՌուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.comՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցումԷդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետԴանիացի պատգամավորը կոչ է անում իր երկրի վարչապետին չմասնակցել Ադրբեջանում միջազգային համաժողովի Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարըՀայկ Բաբուխանյանն այսօր ժամը՝ 15։30-ին «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում«Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձըԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ ԱլիևԱրևմուտքը փորձում է Հարավային Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» ​​զորակազմը. ԲորտնիկովԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԵրեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. ՀետքԱդրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է ԹուրքիաՀույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում էՀոկտեմբերի 4-ի աստղագուշակՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կատաղե՞լ էՀայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. ՀաջիևՀովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնումUcom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումՔննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներըԱրևմուտքը փորձում է հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն. ՌԴ ԱԴԾ տնօրենՍպասվում է առանց տեղումների եղանակՍերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինՀոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՓաշինյանը հիմա էլ հեծանվային զբոսանք է իրականացրել Փարիզում (տեսանյութ)Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումըՈրտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքըՋուր չի լինի որոշ հասցեներումԻսրայելը կրկին ռմբակոծել է Բեյրութը հակաբունկերային ռումբերով. թիրախը Հեզբոլլահի առաջնորդի իրավահաջորդն է (Տեսանյութ)«Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս ՊետրոսյանըՇուտով անհրաժեշտ կլինի հեռանալ Կուրախովոյից, որն ամենևին պատրաստ չէ պաշտպանությանը. Ուկրաինական աղբյուրԱռաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտnւթյան մեջ. Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փարսյանի եղբորը ձերբակալել են«Ժողովուրդ». Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից«Հրապարակ»․ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода