Հունգարիան չի գոյատևի առանց ռուսական նավթի․ Սիյարտո
ՄիջազգայինՀունգարիան չի գոյատևի առանց ռուսական նավթի։
Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Եթե Հունգարիան դադարեցնի Ռուսաստանից նավթի մատակարարումը, մենք պարզապես չենք գոյատևի, չենք կարողանա լայն իմաստով կերակրել երկիրը։
Մենք պարզապես չենք կարողանա ապահովել վառելիքի պահանջարկը։
Ինչու՞, քանի որ մենք չունենք բավարար այլընտրանքային ենթակառուցվածք ։
Կա ևս մեկ խողովակաշար, որը Խորվաթիայից անցնում է Հունգարիա, բայց դրա հզորությունը բավարար չէ»,-ասել է նա։
Նրա խոսքով, եթե ռուսական նավթի մատակարարումը դադարեցվի, «Հունգարիան ամբողջությամբ կզրկվի նավթից»։
«Դուք պարզապես պետք է նայեք թվերին: Մենք չենք ցանկանում նման ռիսկի դիմել։ Ուստի այն, որ Ուկրաինան նման որոշում է կայացրել, մեզ համար շատ լուրջ մարտահրավեր է»,-ասել է նա