Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում․ Հետք
ՀասարակությունԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը։ Այս մասին գրում է Հետքը։
Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։
Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։
Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։