Պուտինն աշակերտներին կոչ է արել «իրենից վատ օրինակ չվերցնել»
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Կըզիլ քաղաքի դպրոցում «Խոսեք կարևոր բաների մասին» բաց դասի ժամանակ աշակերտները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցել են նրա առօրյայի մասին: Նա խոստովանել է, որ այսօր ընդամենը չորս ժամ է քնել։ Սովորաբար, նախագահի պարզաբանմամբ, փորձում է մոտ վեց ժամ քնել։ Սակայն նա իր օրինակը «վատ» է որակել, գրում է Kommersant-ը։
«Այն, որ ես այսօր ընդամենը չորս ժամ եմ քնել, իսկ ընդհանուր առմամբ՝ վեց, ոչ թե այն պատճառով է, որ ես այդքան զբաղված մարդ եմ, այլ այն պատճառով, որ չեմ կարողանում ճիշտ կազմակերպել իմ աշխատանքային օրը»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ անգամ վեց ժամ քունը շատ քիչ է, և պետք է քնել առնվազն ութ ժամ։
ՌԴ նախագահը հավելել է, որ դպրոցականներն իր օրինակին հետևելու կարիք չունեն։
«Յուրաքանչյուր մարդ պետք է քննադատաբար վերաբերվի այն ամենին, ինչ անում է, ինքն իր նկատմամբ և հետևություններ անի։ Ես կփորձեմ դա անել և ձեզ խորհուրդ եմ տալիս»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։