Պուգաչովան Կիրկորովի միջոցով փորձում է Գալկինի վրայից հանել օտարերկրյա գործակալի կարգավիճակը
ՀասարակությունՊուգաչովան Կիրկորովի կապերի միջոցով փորձում է Գալկինից հեռացնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը, հայտնում է ռուսական տեղեկացված աղբյուրը:
Նա հաճախ է զանգահարում նախկին ամուսնում, որպեսզի նրա միջոցով ազդի դատարանի որոշման վրա և օգնի ներկա ամուսնուն։ Ըստ աղբյուրի, Պուգաչովան փորձում է Կիրկորովի մոտ խղճահարություն առաջացնել` հաճախ պատմելով այն բարդ իրավիճակի մասին, որում ներկայումս հայտնվել են: Նա անգամ երգ է գրել եւ նվիրել Կիրկորովին:
Աղբյուրն ակնարկում է, որ հեռանալով Ռուսաստանից, Պուգաչովա-Գալկին զույգը հայտնվել է ոչ մեկին պետք չեկողի կարգավիճակում: «Որպես արտիստներ, նրանք լուրջ պահանջարկ չունեն, եւ դա բնական է: Պուգաչովան` արդեն պատկառելի տարիքի պատճառով, իսկ Գալկինի պես հազարավորները կան: «Լավագույն դեպքում նրանք գումար են վաստակում նախկին ԽՍՀՄ-ից եւ Ռուսաստանից գաղթածների նոստալգիայի հաշվին, որոշ այլ մանր ելույթներ, եւ վերջ: Մինչեւ գերճոխ կյանքին սովորած, զույգն այդքանով չի կարող բավարարվել: Հաճախ են հիշում այն մեծ եկամուտները, որ ունեին Ռուսաստանու, փորձում են հետ վերադարձնել այդ ամենը: Բայց գնացքն արդեն մեկնել է, առավել եւս Գալկինի համար, որ բոլոր սահմաններն անցավ` հանդես գալով թշնամական Ուկրաինայի օգտին»,- ակնարկում է աղբյուրը:
Մնում է դիմել Կիրկորովին, որին ժամանակին Պուգաչովան քիչ չի նվաստացրել, եւ որը ներկայումս մեծ ազդեցություն ունի Ռուսաստանում: Բայց դե Գալկինին ներելն այն հարցն է, որը Կիրկորովի լուծելու բանը չէ, շարունակում է աղբյուրը: