«Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը սկսել է Մակրոնիի իմպիչմենտի ընթացակարգը
ՄիջազգայինՁախ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը սկսել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգը, այս մասին «X» սոցիալական ցանցին հայտնել է այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։
«Հանրապետության նախագահին Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն իմփիչմենթի ենթարկելու մասին որոշման նախագիծն ուղարկվել է պատգամավորներին՝ ստորագրության համար: Մակրոնը չի ցանկանում ենթարկվել ընտրողների կատարած ընտրությանը և կառավարության ձևավորումը վստահել ձախերին, այնպես որ մենք պետք է հեռացնենք նրան», - ասաց նա:
Օգոստոսի 26-ին Մակրոնը մերժեց ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատ» (որի առաջատար ուժն է «Անհնազանդ Ֆրանսիան») դաշինքի առաջարկը՝ կառավարության ղեկավար նշանակել տնտեսագետ Լյուսի Կաստեին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը սկսել է վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցությունների նոր փուլը՝ բացառելով ձախ և աջակողմյան ազգային միավորումներին։
Սահմանադրության 68-րդ հոդվածը նախատեսում է Ֆրանսիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում` իր պարտականությունները չկատարելու դեպքում։