Պատրաստ է Հայաստանը, թե ՌԴ-ն տնտեսական սահմանափակումներ կիրառի.Փաշինյանը մանրամասնել է
Տնտեսություն«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսել»:
Այդ մասին այսօ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ արձագանքելով հարցին, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան Ռուսաստանն ավելի է ջղաձգվում՝ գիտակցելով, որ դուրս է մղվում տարածաշրջանից. «Դուք համամի՞տ եք այդ պնդումների հետ, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից, ինչպես նաև՝ եթե ռուսական կողմը կիրառի տնտեսական սահմանափակումներ, պատրա՞ստ ենք դիմակայել դրանց»:
«Ես պարզ թափանցիկ ասացի մեր հաղորդակցության մասին, ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, Կառավարության ղեկավարի հետ և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, և ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որը պետական բառապաշար չէ, և ինքնիշխան պետության բառապաշար չէ, չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին: Կարելի է ունենալ խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել և բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ արդեն ի բնե սխալ է, և եթե մնաք այդ սխալները գործել ենք, պետք է մեր սխալները ուղղենք և ոչ թե ուրիշների, այլ ինքներս մեզ համար»,- ասաց վարչապետը:
Խոսելով ԵԱՏՄ-ի և տնտեսական համագործակցության մասին Փաշինյանն ասաց՝ մենք ԵԱՏՄ հարթակում բազմաթիվ հարցեր ենք բարձրացնում, և այդ հարթակում էլ շատ սուր քննարկումներ են տեղի ունենում՝ շատ սուր հարցերի մասին. «Ու հավաստիացնումե մ, որ ՀՀ-ն ամենապասիվ մասնակիցն է այդ սուր հարցադրումների ու սուր քննարկումների»: