Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ գործուղեց նրան ՀՀ ու ԼՂ. Փաշինյան
Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ասուլիսի ժամանակ այդ հարցերը հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞վ նրան գործուղեց ՀՀ, ԼՂ, ի՞նչ խոստումներով ու հավաստիացումներով և ո՞վ վերջում ասաց, որ նրան լավ չի ճանաչում և նա այլ երկրի քաղաքացի է, ոչինչ չի կարող անել: Ես հիմա չեմ ուզում այլ, լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, սակայն ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահությունը»,- հավելեց Փաշինյանը։