Այն ձեւով, որով ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասին
ՀասարակությունԵս ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է վախենում խոսել ԼՂ բնկիչների վերադարձի մասին:
«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ես ուզում եմ ասել, որ այն ընկալումներով ու ձեւակերպումներով որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ, նախկին պաշտոնյաներ փորձում են ձեւակերպել հարցը, ես դա ուղիղ պետք է ասեմ՝ իրատեսական չեմ համարում:
Ուզում եմ մի դրվագ պատմել, որը մի քանի ամիս առաջ էր: Վայքում ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ եւ հարց տվեց, ասաց՝ անկեղծ ասեք, ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը: Ես նորից նույն պատասխանը տվեց, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկյացուցիչներ փորձում են հարցը փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում: Այն նույն պատճառներով, որ պատճառներով այդ նույն մրդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման մասին հրամանագիրը, եւ րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»,-ասաց Փաշինյանը:
Ես մեր ճանապարհը վերագնահատելով ասել եմ Ա ամբոինից, որ ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականին Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարցը չի եղել ԼՂ հարց, եղել է ՀՀ հարց, Հայաստանի պետականությունը զրոյացնելու հարց: Ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում: Այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»: