Վրաստանում Բաթումի ռեստորանում հրաձգություն կատարած թուրքի հանդեպ հետախուզում է հայտարարվել
ՄիջազգայինԴատարանը հետախուզում է հայտարարել այն մարդու հանդեպ, որը հրաձգություն է կատարել Բաթումում, տեղեկացրել է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Վրաստանի դատախազությանը։
Մեղադրյալը Թուրքիայի քաղաքացի է։ Քննության տվյալներով՝ նա անօրինաբար թափանցել է Վրաստանի տարածք։
Օգոստոսի 7-ին տղամարդը Բաթումում կրակել է չորս մարդու՝ Թուրքիայի քաղաքացիների վրա։ Նրանցից մեկը վիրավորվել է։ Նա կրակել է նաեւ Վրաստանի երեք քաղաքացիների վրա, որոնք գտնվել են մոտակայքում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաձգությունը կատարվել է Կաչինսկի փողոցում, ռեստորանի կողքին։ Հայտնի է, որ երեք տուժողները՝ հաստատության աշխատակիցները, մինչեւ 25 տարեկան երիտասարդներ են։
Կրակողին ներկայացվել են ավելի քան երկու մարդու մահափորձի մեղադրանքներ՝ սպառնալիք ստեղծելով այլ անձանց կյանքի եւ առողջության համար, մեղադրվել է նաեւ պետական սահմանն ապօրինաբար հատելու եւ հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար։