Եվս մեկ աղմկոտ փաստ, որ ռուս սահմանապահներին այլընտրանք չկա. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Վերջերս համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է հայ-թուրքական սահմանն՝ ինչ-որ տեղ Կարսի նահանգի հատվածում: Արաբերենով տեսանյութում ասվում է, որ այդտեղ՝ թուրքական կողմում, հանգիստ է, առանց որեւէ խոչընդոտնի կարելի է ապօրինի հատել սահմանը եւ հայտնվել Հայաստանի տարածքում։
Տեսանյութի մեկնաբանություններում մաքսանենգներ եւ սահմանը ապօրինի հատելու մտադրություն ունեցող այլ անձինք, արդեն շնորհակալություններ էին հղել «բարերարին», ով համացանցում տեղադրել էր ճշգրիտ գտնվելու վայրով տեսանյութ, երբ հայտնվեցին ռուսական զինվորական համազգեստով «դեւերի» մասին սարսափելի պատմություններով օգտատերերը, որոնք հայկական կողմում սպասում են սահմանը ապօրինի հատողներին: Նրանք երդվում էին Աստծով, որ եթե թուրքական կողմից խոչընդոտներ չկան, ապա հայկական կողմում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. այստեղ տեղակայված են ռուսական զորքերը եւ թույլ չեն տա նրանց անցնել սահմանը։ Օգտատերերից մեկը նույնիսկ գրել է, որ իրեն ռուսները բերման են ենթարկել։
Ըստ երեւույթին, թուրքերը կա՛մ չեն կարողանում ապահովել Հայաստանի հետ սահմանի հուսալի անվտանգությունը, քանի որ միգրանտները հանգիստ քայլում են սահմանի երկայնքով (ելնելով տեսանյութի բովանդակությունից եւ առկա արձագանքներից) եւ պատմում, թե ինչպես կարող են հանգիստ խախտել այն, կա՛մ թուրքերն իրականում չեն ցանկանում կանգնեցնել միգրանտներին Հայաստան գնալու ճանապարհին։
Մեկ այլ եզրակացություն էլ կարելի է անել այս ամենից, վերոնշյալն ակամա հուշում է, որ երեւի թուրքերը վստահ են, որ սահմանը խախտելու ցանկացած փորձի դեպքում հարձակվողները կձերբակալվեն ռուս սահմանապահների կողմից, ուստի՝ ավելորդ ռեսուրսներ չեն վատնում։
Համենայնդեպս, նման տեսանյութերի տարածումը հստակ խոսում է այն մասին, որ Հայաստանի սահմանը պետք է լինի եւ արդեն հուսալիորեն պաշտպանված, իսկ ռուս սահմանապահների դուրսբերման մասին այժմյան բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Քանի դեռ Հայաստանը կադրային ու տեխնիկական համապատասխան անձնակազմ չի պատրաստում, ռուս սահմանապահներին այլընտրանք չկա: Իսկ եվրոպացիները, որոնց սահմանները վաղուց վերածվել են մաղի, ինչը ԵՄ-ին հասցրեց միգրացիոն խոր ճգնաժամի, մեզ ոչ մի կերպ չեն օգնի: Ստացվում է՝ այն պայմաններում, երբ թուրքերը ցանկանում են վերահղել միգրացիոն հոսքերը դեպի փոքր Հայաստան, սահմանային անվտանգության հուսալի համակարգը խաթարելու փորձերը պարզապես ինքնասպանություն են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ