Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ Մրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի ԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ «Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօր Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ Հայրապետյան Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները

Իմ հուշերում Բակոն նստած է Ստեփանակետի իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է արել իր տելեգրամ ալիքում.  

 

«Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր գերիների մասին մտածելիս՝ անզորությունից խեղդվում եմ։ Եվ  միշտ մտովի վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ամենամտերիմը հենց նրա հետ եմ եղել։

 

Իմ հուշերում նա  նստած  է իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին, որի վրա խորովում էր՝ կտրտած կարտոֆիլ, սոխ ու հաց։ Կարմրած աչքերը ծխախոտից կկոցած, նա ուղղում էր իր հին բաճկոնը ու խմում թունդ թեյը։

 

Մենք հաճախ էինք հանդիպում՝ մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Բայց ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտին նստած պատմություններ պատմելիս, կատակելիս և մտախոհ լռելիս։ Բնական։ Ուժեղ։ Նա չէր պատկերացնում իրենց կյանքը այդ այգուց, տնից, Ստեփանակերտից ու Արցախից հեռու։

 

Ես պատկերացում չունեմ՝ արդյոք նա տեղյակ է, թե ինչի մեջ ենք մենք ապրում այսօր։ Չգիտեմ, թե ինչպես է վերլուծում բանտում իրեն հասանող տեղեկությունները։

 

Գիտի՞, որ որ իշխանությունները լռում են իր և մյուս գերիների մասին։Գիտի՞, որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում իրենց ազատության համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները ջանքեր չեն գործադրում, ԱԳՆ-ն իր հայտարարություններում չի հիշատակում նրանց մասին, իսկ պետության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ուզում (կամ չեն համարձակվում) խոսել նրանց մասին, կարծես նրանք չկան ու չեղ եղել։

 

Գիտի՞, որ Սփյուռքում՝ Բուրջ Համուդից մինչև Լոս Անջելես նրանց ազատության համար որևէ արժեքավոր միջոցառում չի կազմակերպվում։

 

Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր՝ պատերազմի և Արցախի պահապանի ճանապարհը հասավ մի հանգրվանի, երբ նա ստիպված եղավ զոհաբերել իր ազատությունը արցախահայության անվտանգ գաղթի համար։

 

Գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է։

 

Գիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախի քաղաքապետերի հետ վարվում են նույն կերպ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց հետ։

 

Կարո՞ղ էր  երբևէ պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում Արցախի պետականության վերջին խորհրդանիշի՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով «Յաշմա»-ի հատուկ ջոկատայիններն են պղծում Արցախի սրբավայրերը։

 

Պատկերացնո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է մովետոն։

 

Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե մինչ օրս դեռ այդպես է մտածում։

 

Եվ եթե ես նրան ասեի. ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։

 

Եթե մեր այս երևակայական երկխոսության մեջ նրան ասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ օնլայն ստորագրահավաք չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե վիրտուալ Facebook-ում։

 

Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա,  ժպիտով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ եղել է, բոլորովին կարևոր չէ, թե ինչ է մտածում, առավել ևս ասում նա...

 

Ես շատ կուզենայի Ստեփանակերտի տան բակի թախտին նստած այս հարցերը տալ  վառարանի մոտ ծխող Բակոյին։

 

Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։

 

Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել իրենց հայրենիքին և իրենց գործողություններով բացատրել են մեզ անձնազոհություն բառի նշանակությունը։

 

Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության է մատնել նրանց»:






Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունիԵրեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ ShamshyanԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարանՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԱնվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ)Վեոլիայի գարշահոտությունը. ԼուսանկարԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿյանքիս լավագույն հիշողությունները կապված են երկիրս ներկայացնելու հետ. Յուրա Մովսիսյան Թիերի Անրին ու մյուսները գուշակում են՝ «Նոան» որ երկիրն է ներկայացնում(տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода