Դոնեցկի ճակատի ողջ կենտրոնը Պոկրովսկի ուղղությամբ «դոմինոյի էֆեկտի» պատճառով փլուզման վտանգի տակ է. Bild
ՄիջազգայինԴոնեցկի ճակատի ողջ կենտրոնը Պոկրովսկի ուղղությամբ «դոմինոյի էֆեկտի» պատճառով փլուզման վտանգի տակ է: Այդ կարծիքին է Bild-ը:
«Կորցնելով Կալինովոն և Մեմրիկը, ուկրաինական զորքերը ստիպված եղան նահանջել Կարլովկայի շրջակայքում ևս 8 քառակուսի կիլոմետրից, որտեղ նրանք դիրքեր էին պահում մի քանի ամիս», - գրում է Bild-ի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռոպկեն:
Այժմ Դոնեցկի ճակատային գծի ողջ կենտրոնական հատվածը գտնվում է փլուզման վտանգի տակ, քանի որ ռուսական զորքերի «Կենտրոն» («Օ») խմբավորումը առաջ է շարժվում հյուսիսում և հարավում, սկսելով եզրային հարձակումներ և մտադիր է շրջափակել ուկրաինական զորքերը կենտրոնական Դոնբասում: