Ասֆալտը շատ փողեր է պարտակել, 40 հազարն էլ կպարտակի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԵԳՐԱԴԱՑԻԱ
(ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՈՒՐՋ ԾԱԳԱԾ ՍԿԱՆԴԱԼԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրթական ոլորտի մասնագետների` արեւմտյան լիբերաստների հրատարակած դասագրքերը «Գենետիկորեն մոդիֆիկացված» են լինելու։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԿՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լավ, եթե անգամ բռնակցվել են պարսիկներից, բա հիմի Ռուսաստանից պոկելով, ինչու եք մտնում թուրքերի ու Ադրբեջանի տակը։
**
ԱՍՖԱԼՏԸ ՇԱՏ ՓՈՂԵՐ Է ՊԱՐՏԱԿԵԼ, 40 ՀԱԶԱՐՆ ԷԼ ԿՊԱՐՏԱԿԻ
( ՍԵՎԱՆԻ ՇՈՒՐՋ ՆԻԿՈԼԻ ՀԵԾԱՆՎԱՇԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՅՈՒՋԵԻՑ 40 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տնտեսագետների` Նիկոլը եկած օրվանից մինչեւ հիմա վեց միլիարդ դոլար վարկ է վերցրել, որը օրական կազմում է 270 միլիոնի կարգի գումար, որի մեծ մասը քսում է ասֆալտին, ու այդ 40 հազարն էլ ծախսել են այդ շրջանակներում։
**
ԴԱՍԱԿԱՆ
( ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կա ոչ, կա ոչ, կա ոչ...
**
ՏԻԿՈ ՇԻՆԱՐԱՐ
Ըստ Քաղաքաշինական խորհրդի` Ավինյանը Երեւանում ոչ թե կառուցապատմամբ է զբաղված, այլ` շինարարությամբ, քանի որ մայթերին եւ փողոցներին շինթույլտվություններ բաժանելով` շինել թողել է:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ 2027-ԻՆ»` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իլհամ մի սատկիր, ՀՀ Սահմանադրությունը կփոխեն, Նիկոլի հետ խաղաղության պայմանագիր կկնքես…