Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմը Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը 3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտել Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Մելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունից Գազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. Stroke ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ Էս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». Արմուշ Իսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN Türk

Ավինյանին ասեցին, չարեց

Վերլուծություն

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր. «Ասեք, կանենք», բայց երեւանցին ասում է, անող չկա: Այն խայտառակ իրավիճակը, որը տիրում է մայրաքաղաքում, ամենեւին չի հուշում, թե Երեւանն ունի քաղաքագլուխ: Բայց ինչո՞վ է պայմանավորված այն, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ տեսնում, ո՛չ էլ փորձում է խառնվել հարցին, էլ ավելի ուշագրավ է: Ըստ էության, ինչպես նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեպքում՝ Փաշինյան Նիկոլը որոշել է թողնել, որ Տիգրան Ավինյանը տապալվի մինչեւ վերջ, որպեսզի բնական դառնա նաեւ նրան քաղաքական աղբանոցը նետելու օպերացիան: Այո՛, թերեւս այսպես է Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում իր հնարավոր մրցակիցներին թիմի ներսում: Դե իսկ Երեւանի քաղաքապետ հեռացնելու փորձ, ՔՊ-ն արդեն իսկ ձեռք է բերել. քաղաքապետին փոխքաղաքապետով փոխելը մեկից մեկ է (Ավինյանի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ականջն էլ կանչի): Բայց ստեղծված իրավիճակում առավել հատկանշական է Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության դիրքավորումը: Փաստացի Երեւանի ավագանիում լինելով ՔՊ-ի թուղթութանաքով ստորագրած գործընկերը, ստանձնելով տարբեր պաշտոններ քաղաքապետարանում ու վարչական շրջաններում` Զավենիչենք բոլորովին մտահոգության, նույնիսկ կենդանության նշույլներ ցույց չեն տալիս քաղաքային խնդիրների հարցում: Թողես` Արամ Զավենիչը ժամերով աշխարհաքաղաքական հարցերից խոսի, բայց մի քաղաք կառավարելու էլ, պարզվում է, ունակ չեն:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իսկ հիմա խոսենք փաստերով. դե չինովնիկների երեխաները Դիսնեյ Լենդ են գնում, դժվար թե իմանան` ինչ իրավիճակում է Մանկական երկաթուղին: Բայց շարքային քաղաքացու հին սիրելի վայրը վերածվել է աղբանոցի: Քամուց պոկված ու գետնին թափված ծառերն ու հաստ ճյուղերը տպավորություն են թողնում, որ հենց նոր ցունամի է եղել, տեղյակ չենք եղել: Իսկ երկաթուղին վաղուց չի աշխատում, վագոններն էլ օգտագործվում են որպես հարբեցողության եւ թմրամիջոցների օգտագործման ապահով վայր։ Ցավոք, երբեմնի ապահով մայրաքաղաքն էլ առաջվանը չէ. մի կողմից` տարբեր այգիներ են իբր վերականգնում, լուսանկարվում ու հիանում իրենք իրենցով, մյուս կողմից` եղածն են անտերության մատնում:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երեւանում ապրելը, էկոլոգիական տեսանկյունից, վտանգավոր է առողջության համար։ Պարզվում է՝ Երեւանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաեւ ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երեւանում ապրելը, էկոլոգիական տեսանկյունից, վտանգավոր է առողջության համար։

«Երեւանը թունավորվում է «Նուբարաշենի» աղբանոցի այրումի, մեքենաների ֆիլտրերի բացակայության եւ սաղարթախիտ ծառեր չունենալու պատճառով: Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ուղղակի թոզ է փչում մեր աչքերին։ Մինչեւ ծառահատումներ անելն այդ կառույցի աշխատակիցները մեր կազմակերպության հետ եւս խորհրդակցություն ունեցան։ Ես առաջարկեցի ուսումնասիրել, թե ինչ ծառեր են տնկվել Խորհրդային Միության ժամանակ։ Խոսեցինք սոսիների, մագլցող բույսերի մասին, որոնք շատ հող չեն պահանջում, բայց էկոլոգիական մեծ նշանակություն ունեն։ Բայց իրենք որոշեցին թեղիները հատել՝ պատճառաբանելով, թե դրանք հիվանդ են ու նոր ծառատեսակներ բերվեցին, որոնք չեն կարող չեզոքացնել ծծմբի գազի հետեւանքները։ Դա կարող են անել կաղնին, կեչին, բարդին», - նշում է Կիրակոսյանը եւ ընդգծում, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցը ուղղակի հանցավոր գործողություն է անում` թանկարժեք ծառեր առնելով եւ մեծ սաղարթով ծառերը կտրելով։ Բացի այդ, Արզնի տանող ճանապարհին շաբաթը մեկ ոչնչանում են սարերը, որոնք քարի, ավազի, շեբենի հանքեր են։ Եվ քանի որ Երեւանը կախվածություն ունի քամիներից, դրանք այդ փոշին բերում են այնտեղից։ Ըստ էության, ստացվում է, որ այսօրվա դրությամբ Երեւանում մաքուր օդ չկա:

ԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ակներեւ է, որ մայրաքաղաքում շենքերը սնկի պես աճում են: Այնպիսի տպավորություն է, որ Տիգրան Ավինյանը ոչ մեկի չի մերժում, ասել են կառուցում ենք, անում են: Թե դրանցից քանիսն են ապօրինի, չկասկածեք, մի օր դա էլ է դառնալու աղմկոտ բացահայտման գլխագիր, երբ այլեւս Տիգրան Ավինյանին հեռացնելու պահը հասունանա: Ավելին՝ երբ ուսումնասիրում ես, թե ովքեր են շենքեր կառուցում, ովքեր՝ թաղամասեր, այնպիսի տպավորություն է, որ Տիգրան Ավինյանը վաղուց հեռացել է ոչ թե իշխանությունից, այլ Նիկոլ Փաշինյանից ու հիմա որոշ ընդդիմադիրների հետ է գործ բռնում: Երեւանը, կարծես, դարձել է որբի գլուխ, ով գլուխը շոյում է՝ արտոնություն է ստանում շինարարություն սկսելու:

Մի այլ պատմություն է փոսալցումներն ու ասֆալտապատումը: Այն, որ հերթական բյուջեի մսխումն է իրականացվում անորակ փոսալցումներով, արձանագրում են քիչ, թե շատ ընդդիմադիր ավագանիները։ Իսկ այն, որ ոչ նորմալ գծանշում է արվում, ոչ նորմալ՝ ասֆալտ, այս հարցում պրոֆեսոր պետք չէ լինել, նկատելու համար:

«Երեւանում ամիսներ առաջ քաղաքային «իշխանությունը» ավտոմեքենաների կայանատեղին, այն է՝ կարմիր կետագծերը, թանկացրեց՝ տարեկան վճարը հասցնելով 160.000 դրամի։ Այս խայտառակ ու անհեռատես որոշումը պայմանավորեցին կենտրոնը բեռնաթափելու ֆեյք բացատրությամբ։ Հանգստյան սեզոնին Երեւան քաղաքում տեղաշարժվելը նույն կերպ դժվար է ու բարդ, մեքենա կայանելը՝ մեծ խնդիր։ Մի քանի օր հետո սկսվելու են դասապրոցեսն ու ակտիվ աշխատանքային սեզոնը։ Երեւանը վերածվելու է խցանված մի քաղաքի, որն անհնար է լինելու կառավարել։ Սա եւս ապացույց է, որ քաղաքային ժամանակավոր «իշխանությունը» ձախողել է հերթական «ռեֆորմը», - արձանագրում է ընդդիմադիր ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը, ում գնահատմամբ՝ ամեն բան թանկացնելու մոլուցքով առաջնորդվողներն արժանանալու են քաղաքացիների ամենօրյա «դրական» վերաբերմունքին. «Չէին ասել՝ թանկացրե՛ք․ ասել էր 9%-ը, ու հիմա իրենք էլ են ձեզ «ողջունում»։

Ամեն բան ձախողած չինովնիկները պետք է ազատեն անիմաստ զբաղեցրած աթոռները»։

Եվ այսպես կարելի է անվերջ խոսել երեւանյան խնդիրների մասին, այդպես էլ չկարգավորված տրանսպորտի, նոր մետրոյի կայարանը փնտրող ու այդպես էլ չգտնող աջափնյակցիներին: Բայց այս ամենը չի հուզում հեծանվորդ Նիկոլ Փաշինյանին, չար լեզուներն ասում են, թե բորբոքված թեժ աշունը հանգցնելու լավագույն տարբերակը մի կարկառուն թիմակցի «զոհաբերելն է», եւ այդ մարդը, կարծես թե, արդեն նշանակված է: Չի հեռանա լավով՝ մի քրեական գործ էլ իր վրա կկարվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմըՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWԽաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտելՎաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվիՄելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունիցԳազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. StrokeՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետԷս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». ԱրմուշԻսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN TürkԱշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպանՖրանսիայում սպանվել է Ալիևի ընդդիմախոսըՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզTelegram-ում զանգվածային խափանումներ ենԲելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ 3-րդ երկրների դեմ. ԼուկաշենկոԲժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-նՊոլիտեխնիկի ռեկտորը հայտնում է աշխատավարձի՝ 66 տոկոսով բարձրացման մասինԱլլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». ԱշոտյանՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն այցելել է ՈւկրաինաՀՀ եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանը Միրզոյանին մեղադրել է «ապատեղեկատվություն տարածելու» մեջԼուկաշենկոն կմեկնի ԲաքուՍպառողական վարկը չմուծած՝ «Սև ցուցակում» հայտնված պատգամավորը բնակարան է ձեռք բերելԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Մենք թշնամի կհամարենք ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Իրանի արտգործնախարարՊետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)«Պաշտպան հայրենյաց» ծրագրի կապավոր շահառուներըՌուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ն իր դեմ ստորագրահավաք կսկսիԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՆեթանյահուն ինքը խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան ՆասրալլահինՄասկը ԱԹՍ-ների միջև պատերազմներ է կանխատեսումՉեմպիոնների լիգա․ Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետոԿոչ ենք անում շտապ և վճռականորեն միջամտել. Իրանը դիմել է ՄԱԿ-ինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- «Մլադա Բոլեսլավ», օրվա այլ խաղեր Փախnւստի դիմած քրեшկան հեղինшկություն «Կոկո»-ին դեռ չեն գտել. մանրամասներ27 մլն դրամԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-իցՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԱդրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաստարկ ունենա իր գործողություններին աջակցելու համար. Ստեֆան ՇեննախՄտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու. Անահիտ ՍիմոնյանԱդրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԱյսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն էԱդրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգումՏելեգրամում կնոջ լուսանկարներ են ներբեռնում ու մերկացնելով գումար պահանջում. ինչ են բացահայտել իրավապահները.armlur.amՇատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետոԻրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչին կրկնել է նախազգուշացումըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել էՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. ՀայրապետյանՋուր չի լինելու․ հասցեներ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода