Պոկրովսկի ուղղությամբ «Սոմալի» 60-րդ առանձին գրոհային գումարտակի «Կենտրոն» խմբի մարտիկները Կառլովկայում բարձրացրել են ստորաբաժանման դրոշը տեղի օլիգարխի նստավայրի վրա:
Օրվա ընթացքում Դոնեցկի մարտիկները սկսեցին մաքրել քաղաքի վերջին հատվածը ուկրաինական ուժերից և գրավեցին արևմտյան հատվածի բարձունքները՝ աբողջական վերահսկողության տակ վերցնելով նաեւ Կառլովկայի ջրամբարը: Այս հատվածը, որը հիմնված էր ջրային արգելքների վրա, ուկրաինական ուժերը վերածել էին արեւելյան ուղղությունից հզոր պաշտպանական համակարգի: Սակայն թիկունքից հարվածը նախատեսված չէր։
Ըստ առկա տվյալների՝ ուկրաինական զինված ուժերի ողջ մնացած զինյալները փախել են հարևան Գոլիցինովկա, բայց նույնիսկ այնտեղ չեն կարողացել երկար դիմանալ, քանի որ ռուսական զորքերը շարունակում են գտնվել ուկրաինական թիկունքում, այս պահին գրոհում են Ուկրաինսկը եւ Սելիդովոն, եւ Կուրախովո-Սելիդովո գծից արեւելք ընկած ողջ հատվածը ուկրաինական ուժերի համար վերածվել է շրջապատման գոտու (Քարտեզում):