Դոնբասում սկսվել է «դոմինոյի սկզբունքը». ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական արժանահավատ աղբյուրը գրում է.
«Մեր բոլոր աղբյուրները կանխատեսում են, որ «դոմինոյի սկզբունքը» կարող է սկսվել Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության հարցում, երբ մի պաշտպանական գծի անկումը տանի մյուսին և այլն։ Իհարկե, դա կմեծացնի խուճապը և կխաթարի Ուկրաինայի զինված ուժերի ոգին։
Կուրսկի արկածը Զելենսկու ամենամեծ սխալ հաշվարկը կլինի:
Զելենսկին և Սիրսկին այժմ հետևակ են ուղարկում Դոնբաս՝ փորձելով հանգցնել կրակը։ Առայժմ վատ է ստացվում, կորուստների թիվը երկրաչափական աճում է։
Մեր աղբյուրը մի անգամ ասաց ուկրաինական ճգնաժամի մասին մեկ արտահայտություն, որը մենք հիշել ենք և այժմ հավատում ենք, որ դրանում որոշակի ճշմարտություն կա. «Ամեն ինչ սկսվեց Դոնբասով, ամեն ինչ կավարտվի Դոնբասով»:
Արտահայտության էությունն այն է, որ իշխանությունները Ուկրաինայի փաստացի պառակտումը սկսել են 2014 թվականին հենց Դոնբասից, երբ բանակն ուղարկեցին ժողովրդական բողոքները «խեղդելու» և ոչ թե բանակցելու։ Հետո մայիսի 2-ին Օդեսան էր, ու Դոնբասում պատերազմը սրվեց։ Ինչպես տեսնում ենք, այժմ Դոնբասում սկսվում է եզրափակիչ փուլը»։
Ընդհանուր առմամբ, ընդունելի բացատրություն է` մեկ թերությամբ. «դոմինոյի սկզբունքը» Դոնբասում արդեն սկսված է. ուկրաինական բազում ամուր դիրքերարդեն այս պահին տապալվում են, քանի որ ռուսական ուժերը մտել են թիկունքային գոտիներ` անհնար կամ անիկաստ դարձնելուվ կոնկրետ պաշտպանական գծերը պահելը:
Մեկ էլ. արդյոք «Ամեն ինչ կավարտվի՞ Դոնբասով»: Եթե ռուսները որոշեն հենց Դոնբասում կանգնել, այդպես կլինի: Իսկ եթե որոշեն հասնել Օդեսա, Դնեպրոպետրովսկ Խարկով կամ Կիեւ կամ Լեհաստանի սահման, ապա այլ ավարտ կլինի: