Ով է հանկարծամահ եղածը. Անահիտ Բախշյանը մանրամասներ է ներկայացնում
Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկը՝ Աշոտ Կնյազյանը։
Radar Armenia-ն 1999թ․ հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի իրավահաջորդ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե Աշոտ Կնյազյանը մահը գործի քննության վրա ինչպես կարող է ազդել, կամ կա՞ր այնպիսի բան, որ միայն նա գիտեր․
«Ես այդ Աշոտի մասին գիտեի, որ զենքերն իր մեքենայով են բերել, բայց 2009-ի նյութի մեջ այդպես չէ, և անջատված մասի մեջ իր անունը չի հիշատակվում: Կարծում եմ «էշ նահատակ» է դարձել, որովհետև եղել է Նաիրիի ընկերը»,- ասաց Անահիտ Բախշյանը։
Հարցին՝ «27»-ի գործի անջատված մասում Կնյազյանի առնչությամբ դրվագ քննվու՞մ է, թե ոչ, քանի որ թեև ԱԺ չէր ներխուժել, բայց ցմահ ազատազրկման էր դատապարտվել, Անահիտ Բախշյանն ասաց. «Այս մարդու մասով անջատված գործում որևէ դրվագ չկա»։