«Անցած գիշեր ինչ եղավ, միայն սարսափ ֆիլմերում էի տեսել»
ՄիջազգայինՌուսաստանի Կուրսկի մարզ ներթափանցած ուկրաինական ուժերը, եթե մինչ այժմ ավերածությունների էին ենթարկում մարզի սահմանամերձ գյուղերն ու թիրախավորում խաղաղ բնակչությանը, ապա այժմ արշալույսները խաղաղ չեն նաեւ Կուրսկ քաղաքում: «Իրավունք»-ին տեղի բնակիչներից մեր հայրենակցուհիներից մեկն ասաց, որ երեկ գիշերը կարծես կրակ էր թափվում երկնքից:
«Անցած գիշեր ինչ եղավ, միայն սարսափ ֆիլմերում էի տեսել։ Սա օդային կրակներով պատերազմ է, որը երկնքից է թափվում, ու չգիտես՝ ո՞ւր փախչես։ Այս գիշեր հենց մեր շենքի վրայով թռնում էին կրակե գնդեր: Աննկարագրելի է տեսածս ու ապրածս։ Եթե այսպես շարունակվեց, լավ բան չի սպասվում։ Մինչեւ հիմա շոկի մեջ եմ, կարծես, վատ երազ լինի»,- պատմեց նա՝ այլ փակագծեր չբացելով: