Կարիերայիս այս փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են.Ավանեսյանը` Հայաստանի ընտրանու հրավերը մերժելու մասին
ՍպորտԿալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժելու մասին.
«Այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել։ Բավականաչափ ժամանակ պահանջվեց` ամեն ծանրակշիռ դատելու և հասկանալու համար։ Բայց իմ ֆուտբոլային կարիերայի այս փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են։ Այժմ մենք «Բալթիկայի» հետ մեծ նպատակներ ու խնդիրներ ունենք. ցանկանում ենք վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Ես իսկապես հույս ունեմ, ու երկրպագուներն ու Հայաստանի հավաքականում ներգրավված բոլոր մարդիկ ըմբռնումով կմոտենան ինձ։ Մինչև տարեվերջ վերջ Հայաստանի հավաքականն ունի 6 հանդիպում և բոլորը համընկնում են «Բալթիկայի» խաղերի ժամանակացույցի հետ։ Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Ալեքսանդր Վասիլևիչի(Պետրակովի) հետ։ Ես բացատրեցի իմ դիրքորոշումը և խնդրեցի ինձ հասկանալ մարդկային տեսանկյունից։ Նա չեզոք արձագանքեց և ասաց. «Դա ձեր ընտրությունն է»: Ես նրան հաջողություն եմ մաղթել։
Միայն ժամանակը ցույց կտա, թե երբ պատրաստ կլինեմ կրկին հավաքականում խաղալուն։ Այս փուլում ինձ համար կարևոր է «Բալթիկայի» հետ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելը։ Ես հավատում եմ, որ այս որոշումն ինձ օգուտ կտա»,- մեջբերում է Metaratings-ը։