Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ Մրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի ԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ «Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօր Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ Հայրապետյան Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»

Բոլորը հայհոյում են Նիկոլին, հասկացանք, բայց ի՞նչ անել, եթե չենք լսում իրար. Գագիկ Հարությունյան

Հասարակություն

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը ու դրա հետեւանքով Արեւմուտքի կողմից ընդունված նոր ռազմավարությունը Մոսկայի նկատմամբ, որը նպատակ է հետապնդում մեկուսացնել Ռուսաստանին բոլոր ուղղություններով, գրեթե բացառում է այս երկու հակադիր բեւեռների համագործակցությունը: Այս համատեքստում էլ ավելի մշուշոտ է դառնում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, որի դերն ու ազդեցությունը առանց այդ էլ զգալիորեն նվազել է արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: «Իրավունքի» հետ զրույցում վերոնշյալին է անդրադարձել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՈՐԵՎԷ ԼԱՎ ԲԱՆ ՍՊԱՍԵԼ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐԻՆ Է»


— ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Թրամփի հնչեցրած հայտարարությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման մասին, որքանո՞վ է իրատեսական:


— Հույս ունենանք, որ Թրամփի այդ հայտնի մոտեցումը կկատարվի, բայց իհարկե, դա մեկ օրում չի լինելու: Այնուամենայնիվ, կսկսվի մի գործընթաց, որը կլինի ուղղված դրան, որտեղ հաշվի կառնվեն այն իրողությունները, որոնք արդեն ձեւավորվել են: Ակնհայտ է, թե օրինակ` Ռուսաստանն ինչպես է տեսնում իր խաղաղության պայմանները, եւ տա Աստված, որ ընտրվի Թրամփը, որպեսզի այդ ճանապարհով գնան:

Այլ պարագայում ուղղակի աղետալի կարող են լինել հետեւանքները. նույն սորոսականներն են թելադրում դեմոկրատներին այս կամ այն բանը, եւ նրանք կատարում են, նկատելի է, որ դա ոչ մի լավ բանի չի բերում: Նրանց համար գլխավորն իրենց գաղափարներն են: Ամեն դեպքում, Թրամփի ընտրությամբ՝ մի հույս կառաջանա այս հակամարտությունը կանգնեցնելու բավարար պայմաններում:


— Տեւական ժամանակ է, ինչ Թուրքիայի նախագահ Էրդողանը Զանգեզուրի մասին իր մտքերն է հնչեցնում՝ ի լուր աշխարհի: Ի՞նչ կարելի է սպասել այս ամենից:


— Թուրքիայից որեւէ լավ բան սպասել ուղղակի անհնարին է: Նրանց խոսքը թուրքական կայսրության վերականգման մասին է: Թուրքերը կայսերական ժողովուրդ են, նրանք հասան մինչեւ Վարշավա, ժամանակին Եվրոպայում էին, բայց հետաքրքիր մի հանգամանք կա՝ թուրքական էթնոսները որեւէ մի քաղաքակրթական արժեք չեն կրել իրենց մեջ: Հաճախ խոսում են քաղաքակրթությունների պայքարի մասին, նշում են, թե որն է լավ, որն է վատ: Եթե «քաղաքակրթություն» բառի թարգմանությունը վերցնես՝ թուրքերը ոչ մի կաթիլ քաղաքակրթություն չունեն: Դա երեւում է նրանց վարած քաղաքակրթությունից, որ վայելում են հայերի կամ հույների նկատմամբ: Մի փոքր շեղվելով հարցից՝ պետք է նաեւ ընդգծեմ, որ հեղափոխություններով նրանք ջնջում են քաղաքակրթությունները: Էրդողանի ասածները բավականին բնական են իրենց տեսակետից:

Նրանք միշտ կռվել են, միշտ ոչնչացրել են ինչ-որ մի բան եւ հիմա ուզում են թուրքերով ստեղծել միասին մի մեծ ռեգիոն, որտեղ պարզապես Զանգեզուրը մի փոքր խանգարում է նրանց այդ գործերին, ինչը բնական է: Այսինքն, դա մեր ամենացավոտ կետերից մեկն է եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ռուսների համար: Չմոռանանք, որ ռուսները միակ ժողովուրդն են, որոնք մեծ պատերազմ են մղել Թուրքիայի դեմ: Թուրքիան հակաքրիստոնեական, հակաքաղաքակրթական երկիր է: Ինձ ուրախացնում է այն, որ մի փոքր ակտիվություն են ցույց տալիս այս գործում նաեւ չինացիները: Նրանք շատ զգոն են, շատ զգույշ են գործում, երբեք չեն փորձում որեւէ կերպ աղմկել, բայց փորձում են արդեն գաղտնի բազաներ ստեղծել եւ այլն: Այնպես որ, սա մեծ քաղաքականություն է:

Ուղղակի այսօր Ռուսաստանի ձեռքերը կապված են այդ մեծ պատերազմներով: 40-ից ավել երկիր է կռվում Ռուսաստանի դեմ՝ իրենց ունեցածով, տեխնոլոգիաներով եւ այլն: Եվ լիովին բնական են Էրդողանի կատարած հայտարարությունները, ձգտումները, իսկ Ալիեւը նրա խամաճիկն է, ով կատարում է հրամանները, եւ ինքն էլ այստեղ պահանջում է Զանգեզուրի միջանցքը: Մի քանի տարի առաջ մենք չէինք պատկերացնի, որ կարող է Արցախը չլիներ հայկական, երբ հազարավոր տարիներ այն հայկական էր եղել եւ մնացել էր մեր տիրապետության տակ: Չկա Արցախն այսօր, եւ նույնը կարող է լինել նաեւ Զանգեզուրի հետ: Սա ինձ համար առավել եւս ցավալի է:


«ՈՉ ՄԻ ՊԱՐԱՄԵՏՐՈՎ ՉԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»
— Որոշ քաղաքական ուժեր, ստորագրություններ հավաքած, փորձում են Ազգային ժողովով նախագիծ անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:


— Պատմությունը շատ ուսուցողական գիտություն է, եւ պետք է մենք միշտ հիշենք, որ Հայաստանը դարձել է պետություն եւ Հայաստան՝ Պասկեւիչի արշավանքից հետո: Մինչ այդ Հայաստան` որպես այդպիսին, չկար: Ստեղծվեց Հայաստանը իր մշակութային, գիտական եւ այլ ատրիբուտներով, իսկ Երկրորդ Հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը, առաջադեմ էր եւ կայացած: Սա ասում է Ձեզ մարդ, ով ժամանակին եղել է այլախոհ եւ պայքարել է հենց այն Խորհրդային Միության դեմ: Իսկ հետո հասկացավ որոշ մարդկանց շնորհիվ (ռուս փիլիսոփաների), որ դա ուղղակի սխալ էր, քանի որ այդ կոմունիզմի գաղափարը կործանեց Ռուսաստանն այն ժամանակ: Այնպես որ, մենք պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք: Նախ դա ուղղակի խայծ է, որ ուղարկել են Հայաստանին: Ոչ մեկը չի ընդունելու Եվրամիություն Հայաստանին:

Վրաստանին ընդունեցի՞ն, հա՞, քանի՞ տարի շարունակ նա թեկնածու էր: Ինչո՞ւ չընդունեցին: Հիմա էլ գործերը ձգձգվում են Վրաստանի, նույնը Հայաստանի դեպքում է լինելու: Ասում են, որ շուտով կխոսենք վիզաների ազատականացման մասին եւ այլն: Սրանք միայն խոսքեր են, որոնք, ցավոք սրտի, արձագանք չունեն, եւ այսօր մենք նկատում ենք ռուսաֆոբիայի այդ հատկանիշը, որը մեզ համար կործանարար է: Այսինքն` նրանցից ոչինչ չենք ստանալու: Էլ չեմ ասում, որ ոչ մի պարամետրով անգամ մենք չենք համապատասխանում Եվրամիության պահանջներին: Ինչպես նույն տեխնոլոգիներով գունավոր հեղափոխություններն են անում, հիմա էլ նույն կերպ բոլորը վազում են դեպի այդ կողմը:

Ցավոք սրտի, միեւնույն ժամանակ, այս իրողություններում կա հիմարացումը, որը գնացել է մեր հասարակությունում: Խորհրդային Միությունից հետո վերջին 30 տարում հայ հանրության ինտելեկտուալ եւ հոգեւոր պոտենցիալն իջել է մոտ 14 անգամ: Այսինքն, մենք չունենք այն խելոք եւ ակտիվ մարդկանց, որոնք ժամանակին ազատագրեցին Արցախը, ստեղծեցին Երրորդ հանրապետությունը: Ես դա չեմ համարում այլընտրանք: Իմ կարծիքով՝ դա սարսափելի պարտադրանք է, որը կարող են իջեցնել մեզ վրա, եւ դրանից հետո առավել կբարձրանա մեր առանց այն էլ գաղութային կարգավիճակի գոյությունը: Մենք, փաստորեն, լիովին գաղութային կարգավիճակում ենք այսօր, որովհետեւ դա ոչ թե Նիկոլն է ինչ-որ մի բան սխալ կամ ճիշտ անում, այլ անում են այն, ինչը նրանց հրամայում են:

Հրամայված է ասել, որ ձեզ կընդունենք դեպի Եվրամիություն, ասում են: Ոչ ոք չի մտածում, թե Վրաստանն ինչո՞ւ չգնաց դեպի Եվրամիություն: Շուրջ 10 տարուց ավել էր արդեն` սպասում էին, բայց դա հենց իրենց կառավարման ձեւն է: Նրանք գաղութացրել են երկիրը, սա օկուպացված երկիր է, քանի որ Նիկոլը կատարում է ուղղակի խամաճիկի դեր ուրիշների ձեռքում: Այս ամենը ես չեմ համարում այլընտրանք, ես սա համարում եմ հերթական պարտադրանքի ձեւը, որը փորձում են իջեցնել մեզ վրա՝ հիմարացնելով ժողովրդին, թե գիտեք` Եվրոպայում լավ են ապրում: Եկեք զարգացնենք մեր երկիրը եւ դարձնենք այն ուժեղ:


— Պարոն Հարությունյան, իսկ ի՞նչ քաղաքական զարգացումների սպասել՝ ստեղծված իրավիճակի համատեքստում:


— Ինձ մոտ տպավորություն է, որ ցանկացած միտում, որն արտահայտվում է քաղաքական դաշտում եւ այլն, անմիջապես ընկալվում է այդ օտարերկրյա զավթիչների կողմից, եւ նրանք կարողանում են դրա դեմն առնել, ինչ-որ բան ասել: Բայց, ամեն դեպքում, պետք է պատրաստվենք ու գլխավորը՝ միավորվենք: Մեր ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ բոլորս շատ բաժանված ենք միմյանցից: Բոլորը հայհոյում են Նիկոլին: Հասկացանք, բայց ի՞նչ անել, եթե չենք լսում իրար: Այսինքն` ստեղծագործական աշխատանք, բացի քննադատականից չենք տեսնում, թե ինչ տեխնոլոգիաներ են հարկավոր կիրառել:

Ուզում եմ ասել, այն տեխնոլոգիաները, որոնք գործում են Հայաստանում հիմնականում իրենց լայն կենտրոններից մեկի՝ ղեկավարվող քաոսի ինստիտուտի կողմից են: Նման քաղաքական հիվանդությունները շատ վարակիչ են, եւ այն ամենը, ինչ այսօր ԱՄՆ-ում է տիրում, իրենք են արել, եւ ինչ-որ մի տեղ դա վարակիչ քաոսի արդյունք է: Պետք է միայն կարողանալ վերականգնել մարդկանց գիտակցությունը, բայց դրանց համար նաեւ տեխնոլոգիաներ են պետք: Զուտ միայն քարոզչությամբ մենք ոչնչի չենք հասնելու. եւ դժվար էլ, թե խոսք լինի պայծառ ապագայի մասին:


— Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենից դուրս գալու հնարավոր ելքը:


— Իմ հույսն այն է, որ Ռուսաստանը կհասնի որոշակի հաջողությունների եւ կկարողանա իր հայացքն առավել խորն ուղղել մեր ուղղությամբ, որովհետեւ մենք շատ կարեւոր դաշնակից ենք: Դաշնակից ենք ոչ միայն նրանով, որ մեր բիոքաղաքական դիրքն է լավը, պետք ենք այս ռեգիոնում եւ այլն, այլ ուղղակի մենք քաղաքական մտերմություն ունենք, քաղաքական ազատություն:

Չմոռանանք, որ ռուսներին քրիստոնեությունը նվիրել է արքայադուստր Աննան, եւ այն քաղաքակրթությունների հարազատությունը, որ կա մեր, Հունաստանի, Ռուսաստանի միջեւ, կարող է որոշիչ գործոն հանդիսանալ մեզ ազատագրելու համար: Դա կարող է մեզ օգնել, որպեսզի ազատվենք այս քաղաքական լծից, որի մեջ գտնվում ենք այսօր: Մենք փոքր երկիր ենք, եւ ինքներս պետք է պայքարենք, որպեսզի ազատագրվենք:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ ShamshyanԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարանՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԱնվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ)Վեոլիայի գարշահոտությունը. ԼուսանկարԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿյանքիս լավագույն հիշողությունները կապված են երկիրս ներկայացնելու հետ. Յուրա Մովսիսյան Թիերի Անրին ու մյուսները գուշակում են՝ «Նոան» որ երկիրն է ներկայացնում(տեսանյութ)Հոկտեմբերի 10. Օրվա խորհուրդ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода