Լուկաս Սելարայանի շքեղ գոլը տուգանայինից(տեսանյութ) Կիտրոնաջրի «կախարդական» հատկությունները Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով Հայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահները Հայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան Համբարձումյան Ստամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէ Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ

Եթե Նեթանյահուն շարունակի մասսայական սպանդը, ավելի հավանական է դառնում Իրանի կարծր արձագանքը. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

Ինչ զարգացումների սպասել Իրան-Իսրայել հակամարտությունում. լայնամասշտաբ պատերազմի կգնա՞ն կողմերը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նկատեց.

- Դա պայմանավորված է ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցությունների արդյունքից։ Եթե Նատանիահուն չհամաձայնվի դադարեցնել Գազայի վրա հարձակումը և շարունակի մասսայական սպանդը, ավելի հավանական է դառնում Իրանի կարծր արձագանքը։ Իսկ երկարատև հրադադարի դեպքում կարելի է հեռանկարային դառնա Մերձավոր Արևելքի առկա տագնապի համար խաղաղ ելքը:

- Եթե իրանական կողմը, այնուամենայնիվ, արձագանքի Իսրայելին և հարված հասցնի, սրան չի՞ հաջորդի իսրայելական կողմի պատասխան հարվածը, թե՞ Միացյալ Նահանգները թույլ չի տա և կկանխի Իսրայելին:

- Ակնհայտ է, որ Նատանիահուն ամեն ջանք ի գործ է դնում Գազայի պատերազմի ծավալները մեծացնելու և տարածաշրջանային մեծ բախմանը ներքաշելու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչից խուսափում է վերջինս: Այնուամենայնիվ Իսրայել-Հեզբոլլահ վերջին բախմանը նույնիսկ իսրայելական կողմը, հավանաբար ԱՄՆ-ի հորդորով, զսպվածություն ցուցաբերեց և հատուկ սահմաններից այն կողմ չանցավ: Այսինքն սահմանափակվեց հարավային Լիբանանում:

Ներկա պայմաններում, մանավանդ երբ ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է ոտնակոխում, Միացյալ Նահանգները բացահայտորեն կողմ չէ, առնվազն այս պայմաններում, Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ հրահրելուն։

- Որքանո՞վ է այս պահին Միացյալ Նահանգների համար անհրաժեշտ չսրել իրավիճակը. արդյո՞ք Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

- Գազայում խաղաղություն հաստատելը վստահաբար դրական ազդեցություն է ունենալու դեմոկրատական Կամալա Հարիսի քվեների վրա, այնպես որ Բայդենի կառավարությունը հնարավորինս ճնշելու է Նատանիահուին հրադադար հաստատելու պահանջով։

ԽՀայաստանի մասով ունեցած կարմիր գծերը, որոնց մասին Իրանը բազմիցս խոսել է, արդյոք հնարավո՞ր է, որ այդ կարմիր գծերն էլ որոշակի փոփոխություններ կրեն կապված աշխարհաքաղաքական զարգացումներով։

- Հայաստանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցի ընթացքում հնչած խոսքերը գալիս են ապացուցելու, որ Թեհրանի նշած կարմիր գծերը այսօր, երբ Մոսկվան խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացվելու անհրաժեշտությունից և Երևանին մեղադրում է տարածաշրջանային ճանապարհները փակ պահելու մեջ, էլ ավելի են շեշտավորվում և երևան են բերում Իրան-Ռուսաստան հակասությունը տարածաշրջանում։

-Ինչպե՞ս  է պաշտոնական Իրանը արձագանքում Հայաստանում առկա ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։

- Սրանից մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, խոսելով Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասին, իր շաբաթական ճեպազրույցի ընթացքում հստակորեն նշեց, որ ցանկացած պետություն ինքն է ճշտում իր արտաքին քաղաքականությունը։ Նա ընդգծեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները դրական և շինիչ են։ Կարծում եմ այսքանով արդեն իսկ ամեն ինչ ասված է։






Լուկաս Սելարայանի շքեղ գոլը տուգանայինից(տեսանյութ)Կիտրոնաջրի «կախարդական» հատկություններըԱդրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկովՀայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահներըՀայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան ՀամբարձումյանՍտամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէՀայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունիԵրեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ ShamshyanԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարանՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода