Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին Դավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարը ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ 71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Ազգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Պուտինը հաստատել է, որ շուտով Կազանում կհանդիպի Էրդողանի հետ. Պեսկով

Կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել. բացառիկ հարցազրույց՝ «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հետ

Մշակութային

Հայաստանը ներկայացնող ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը եւ հաղթել մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ Սոչիում: «Իրավունք»-ը կապ է հաստատել Սոչի եւ բացառիկ զրույց ունեցել Հայաստանին հաղթանակ բերած երգչուհու հետ:

«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻՈՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԻՆՁ ՍՊԱՍՈՒՄ»

 Անահիտ, ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին՝ գեղեցիկ հաղթանակից հետո:

 Այս պահին շատ հետաքրքիր ապրումներ ունեմ եւ շատ բավարարված եմ զգում ինձ, որ կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել:

— Ի՞նչ էր կատարվում ետնաբեմումի՞նչ արձագանքներ եք ստացել եւ ո՞ւմ կողմից։

— Ետնաբեմում շատ հանդարտ մթնոլորտ էր: Այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն մասնակիցների միջեւ չի եղել: Բայց պիտի ասեմ, որ մասնակիցները բավականին ուժեղ էին՝ տարբեր մրցույթներում հաղթած ու իրենց երկրներում հայտնի: Հասկանում էի, որ թեժ պայքար է ինձ սպասում: Իսկ արձագանքները շատ են եղել՝ Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կրուտոյի կողմից եւ այլոց:

 Ի դեպ, համացանցը ողողված է ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հուզիչ  խոսքերով՝ ուղղված Հայաստանին եւ հայերին: Ի՞նչ կասեք այս մասին։

 Շատ հետաքրքիր ստացվեց Կիրկորովի անդրադարձը: Շատ ուրախ եմ, որ կարողացա այնպես անել, որ նրա սրտին դիպչի ու նմանատիպ խոսքեր ասի, որ հիշի իր նախնիներին:

«ԻՆՁ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

— Անդրադառնանք մինչ հաղթանակը Ձեր անցած ճանապահին…

— Շատ երկար ճանապարհ եմ անցել: Դեռ փոքր տարիքից մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների, հաղթել եմ: Տարբեր հեռուստանախագծերի եմ մասնակցել եւ լավագույն հորիզոնականներում եմ միշտ եղել: Ու շատ ուրախ եմ, որ այդ բազում հաղթանակներին ավելացավ նաեւ այս տարվա հաղթանակս՝ «Նոր Ալիք» միջազգային մրցույթը:

— Արդյոք հեշտությամբ տրվեց Ձեզ այս հաղթանակը։

— Իրականում ինձ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Ինչին հասել եմ՝ հասել եմ դժվարությամբ ու շատ աշխատանքի շնորհիվ: Եվ այս հաղթանակը եւս ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է:

— Առիթ ունեցե՞լ եք շփվելու ռուսաստանյան աստղերի հետ։

— Այո, եղել են տարբեր առիթներ, շփվել եմ ռուսաստանյան աստղերից մի քանիսի հետ ու շատ տպավորված եմ:

«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀՈՐՍ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

— Իսկ մրցակիցներից ո՞ւմ երգն ու կատարումը Ձեզ առանձնահատուկ դուր եկավ։

— Առաջին մրցույթային օրը Ռուսաստանի ներկայացուցիչի երգը շատ հավանեցի: «Я скучаю по тебе» երգն իր կատարմամբ շատ հուզիչ էր, քանի որ երգչուհու հոր գրած երգն էր: Նաեւ հավանեցի Վրաստանի ներկայացուցչի երգը՝ շատ հետաքրքիր երգ էր:

— Դուք անդրադարձել էիք Ձեր հայրկինի՞նչ զգացողություններ ունեն Ձեր հարազատներըհաղթանակի կապակցությամբ:

— Հաղթանակս միանշանակ նվիրում եմ հորս պայծառ, վառ հիշատակին: Այդ մասին մրցանակը ստանալուց բեմից եւս ասացի: Հարազատներս բոլորը շատ հուզված են, ուրախ եւ հպարտ ինձնով ու իմ հաղթանակով:

«ՉՈՒՆԵՄ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՀՈՎԱՆԱՎՈՐԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԵԼ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ»

— Ովքե՞ր աշխատեցին Ձեզ հետ այս մրցույթի ընթացքում:

— Նախ ուզում եմ ասել, որ ես չունեմ պրոդյուսեր, հովանավոր: Ամեն բան արել եմ ինքնուրույն, բայց զգեստներն ինձ համար կարել է իմ տաղանդաշատ ընկեր Արայիկ Գաբաջյանը, ինչի համար հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը՝ հետաքրքիր, գեղեցիկ եւ տպավորիչ բեմական կերպարների համար: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել՝ «Հայ երկինք» երգի համար խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին եւ երաժշտության հեղինակ Ռուզաննա Անդրեասյանին: Մրցութային երկրորդ օրը ամենաբարձր գնահատականը ստացավ այդ երգն ու հուզեց բոլորին: Երրորդ օրը կատարել եմ Սյուզաննա Թովմասյանին «Мой путь» երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը նա է: Եվ ամենից կարեւորը, իմ շատ մտերիմ ընկերոջն եմ ուզում շնորհակալություն հայտնել՝ Արտյոմ Հակոբյանին, ով միշտ կողքիս է եղել՝ մրցույթի առաջին իսկ օրից մինչ վերջին պահը ու հավատացել է իմ հաղթանակին: Շատ կարեւրո խորհուրդներ է տվել, քանի, որ նա եւս մասնակցել է «Նոր ալիքին» ու շատ տպավորիչ եւ փայլուն ելույթներ է ունեցել ու կիսվել է ինձ հետ: Շատ ուրախ եմ, որ նման ընկեր ունեմ:

— Ե՞րբ եք վերադառնալու Հայաստան: Ի՞նչ կփոխանցեք Ձեզ անհամբեր սպասող երկրպագուներին։

— Բոլորին հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը, ամուր գրկում ու համբուրում եմ: Օգոստոսի 28-ի երեկոյան կլինեմ Հայաստանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինԴավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարըՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըԹուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կաԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումըՀամաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրըԻրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Պուտինը հաստատել է, որ շուտով Կազանում կհանդիպի Էրդողանի հետ. ՊեսկովԻմ տան ճրագը մարեցին. մա հացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրումՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալՄանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցիԲռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ ԹումասյանԱտլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկապղծության մեջ կասկածվող ուսուցիչը կալանավորվել էԱրեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումըՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ Քոչարյան Խնձորի քացախ՝ նիհարելու արդյունավետ եւ էժան միջոցՀոկտեմբերի 11-ին սարսափելի երկրափոթորիկ է մոտենում Երկրին․ ի՞նչ կզգան մարդիկՄանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն ԱշոտյանԻրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. ԼավրովՓաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊՊրոֆեսոր Չարչյանը օստեպորոզի զարգացման մասինԴատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամՊուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազությունՆարեկ Տերյանն ազատման դիմում է գրելԵկել եմ, որ չմտածեն՝ վախեցել եմ, չեմ ներկայացել․ Ռոբերտ ՔոչարյանԳազ չի լինիԳուցե  Աստված ների, որ անգամ այսքան   անաստված ենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՋուր չի լինելու․ հասցեներՀոկտեմբերի 11. Օրվա խորհուրդՎաղը Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱԱստղագուշակ՝ հոկտեմբերի 11-ի համար«Իրավունք». Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»«Հրապարակ». Արժե՞ր դրա համար պատվաստվել. Նախարարը ո՛չ հղի է, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցականՈւկրաինական բանակը եւս ծանր մեկ հարված ստացավ, այս անգամ` Կուպյանսկում (Քարտեզ)«Հրապարակ». Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին«Իրավունք». Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անելԳիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել ենՕդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով«Ժողովուրդ». Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում ՀՀ-ի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ«Հրապարակ». ՔՊ նիստը թեժ է անցել. Արփի Դավոյանին 2 կողմ, վեցը դեմ են քվեարկել«Իրավունք». Ի՞նչ են քննարկել Պուտինի ծննդյան օրվա փակ ընդունելությանը«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում չեն կարողանում նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода