Ուկրաինան սպառնացել է պատասխանել Ռուսաստանի հարձակումներին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը սպառնացել է պատասխանել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներին, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա»,- ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա կոչ է արել արևմտյան երկրներին թույլ տալ, որպեսզի Ուկրաինա տեղափոխված զենքերը կրակեն ռուսական տարածքի խորքում։