SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ-ում լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվառման և քննական բաժանմունքները, ժողովրդի լեզվով ասած՝ «Գայի ՄՌՈւ»-ները:
ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հարությունյանի հրամանով՝ Արմանուշ Մովսիսյանը նշանակվել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Ս. Հարությունյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Վարդանյանը նշանակվել է Լոռու մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Էդգար Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Էդուարդ Պողոսյանը՝ Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Գոռ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Սոս Սարդարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Արաբո Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:
Երևանի քննական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Լևոնյանը: