Ընթերցողի դատին հանձնվեցին խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերը
Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում՝ հանդիսապետությամբ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, տեղի ունեցավ խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը։
Գրքերից 2-ը` «Ստեղծող մանկանց», «Տաղք Տաղավարաց» հոգեւոր երգասացությունների մշակումներ են ձայնի եւ երգչախմբի համար, իսկ մյուսը` «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում», ուսումնական ձեռնարկ է` գրված միջին մասնագիտական եւ բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների դասընթացի կազմակերպման համար։
Շնորհանդեսը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը, երաժշտագետներ, խմբավարներ, կոմպոզիտորներ, մտավորականներ։
Երեկոյի ընթացքում մեներգիչների եւ երգչախմբերի կատարմամբ հնչեցին հայ հոգեւոր երգասացությունների մշակումներ` կատարված Գրիգոր Հարությունյանի կողմից։