Վոլոդյա Գասպարյանը ՀՀԿ-ի անունից ծաղիկներ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայի շիրիմին
ՏեսանյութերՍ.թ. օգոստոսի 22-ին լրացավ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ Խորհրդային Միության հերոս, մարշալ, պետական եւ ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակովի (Իսահակյան) ծննդյան 130-մյակը։ Այս առթիվ ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմը կազմակերպել էին Մեծ հայի տարեդարձին նվիրված միջոցառում:
ՌԴ-ում գտնվող ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը ՀՀԿ-ի անունից ծաղիկներ դրեց, ապա հարգանքի տուրք մատուցեց Մոսկվայի Նովոդեւիչյե գերեզմանատանը ամփոփված մեծանուն Հայի շիրիմին, որից հետո կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր Տաճարի լուսարարապետ Տեր Աբգար քահանա Սողոմոնյանի, Տեր Արմեն քահանա Կիրակոսյանի եւ Վարդան ուրարակիր Պողոսյանի կողմից։
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Մեծանուն հայի ծննդյան տարեդարձը եւս մեկ կարեւոր առիթ է ոգեկոչելու նրա պայծառ հիշատակը, արժեվորելու Իսակով մարդու եւ ծովակալի կյանքն ու գործունեությունը. նա մարմնավորում է հայ եւ ռուս եղբայրական ժողովուրդների միասնականությունը եւ միացյալ պայքարը հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի արժանապատիվ ու կայուն ապագայի:
Հիշատակը նրա թո՛ղ լինի օրհնությամբ։