Դեպրեսիայից և սթրեսից դուրս գալու հիանալի մեթոդ
ՀասարակությունԳոյություն ունեն «ուրախության հորմոնի» (չնայած մասնագետներն ասում են, որ դոֆամինի այս անվանումն այդքան էլ ճիշտ չէ) մակարդակը բարձրացնելու բնական և շատ պարզ եղանակներ: Լավագույնն այն է, որ դրանք բոլորն անվճար են և դեղորայք չեն պահանջում:
1. Ֆիզիկական վարժություններ
Ոչ ոք ավելի լավ բան չի մտածել լավ տրամադրության համար, քան ֆիզիկական ակտիվությունը: Մարզումների ընթացքում էնդորֆինի, սերոտոնինի և դոֆամինի մակարդակը զգալիորեն բարձրանում է։ Գումարած` դուք ամրացնում եք մկանները, պահպանում եք գերազանց ֆիզիկական կազմվածքը և ձերբազատվում սթրեսից:
2. Հրաժարում ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց
Ցանկացած կախվածություն ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Թեև ալկոհոլը, ծխելը և թմրանյութերը կարող են որոշակի ժամանակահատված ստեղծել հաճույքի ալիքի պատրանք, բայց շատ շուտով էֆեկտը փոխվում է ճիշտ հակառակը։ Ի վերջո, ձեր ելակետային դոֆամինի մակարդակն այնքան է իջնում, որ ավելի ու ավելի շատ խթանիչներ են պահանջվում նույնիսկ հավասարակշռված տրամադրություն ունենալու համար (էլ չենք խոսում ուրախության կամ երջանիկ զգալու մասին):