Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի ռեկորդը
Սպորտ
Երևանի «Նոայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը յուրահատուկ ռեկորդ է սահմանել հայկական ակումբների դարպասապահների շրջանում, հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
34-ամյա դարպասապահը եվրագավաթներում անցկացրած 33 խաղում 9 անգամ անառիկ է պահել դարպասը և գերազանցել է Գևորգ Կասպարովի ցուցանիշը (21 խաղ և 8 չոր հանդիպում):
Հիշեցնենք, որ Չանչարևիչը հունական ԱԵԿԻ դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի տնային խաղում դարձել էր գոլի և ասիստի հեղինակ: