Բայդենը հրամայել է նախապատրաստվել միջուկային պատերազմին Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ. New York Times-ը
ՄիջազգայինԲայդենը մարտին հաստատել է ԱՄՆ գաղտնի ռազմավարությունը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ, գրում է New York Times-ը
«Գաղտնի» փաստաթղթում, որը հաստատվել է 2024 թվականի մարտին, Բայդենը հրամայել է ԱՄՆ-ի ուժերին նախապատրաստվել հնարավոր համակարգված միջուկային պատերազմին Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։
Ռազմավարությունն առաջին անգամ խոսում է Չինաստանին զսպելու ծրագրի մասին՝ Չինաստանի միջուկային զինանոցների աճի ֆոնին»։
Հրապարակման համաձայն՝ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ այն հասանելի չէ թվային, այլ միայն տպագիր տարբերակով, որը հասանելի է Պենտագոնի սակավաթիվ ռազմական ղեկավարների և ազգային անվտանգության պաշտոնյաների համար։