ՊՍԺ-ն Մբապեի պատճառով կարող է զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ն կարող է զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից, քանի որ թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով դիմել է ՈւԵՖԱ-ի և ֆրանսիական լիգայի իրավաբանական կոմիտեին, որպեսզի լուծի հին պայմանագրով նախատեսված 55 միլիոն եվրոյի փոխհատուցման հարցը, հայտնում է Le Monde-ը:
Եթե ֆրանսիական լիգան արգելք սահմանի ՊՍԺ-ի տրանսֆերային գործարքների վրա և ակումբին զրկի ՈւԵՖԱ-ի արտոնագրից, ապա փարիզյան գրանդն անմիջապես կզրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ բոլոր այն ակումբները, որոնք մասնակցում են ՈւԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերին, պարտավոր են մարել աշխատակիցների պարտքերը ոչ ուշ, քան մինչև փետրվարի 28-ը: