Մի քանի հնար և Դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները
ՀասարակությունԱհա 4 հզոր բառերը՝ կամ հաղթում ես կամ սովորում… Հավատքի ուժը, որ դուք կամ հաղթում եք, կամ սովորում եք, այն է, որ այն ապահովում է ճկունության և վճռականության ավելի բարձր աստիճան: Սա ստեղծում է այն, ինչ բեսթսելերների հեղինակ Նասիմ Թալեբն անվանում է «հակափխրունություն», կամ դժվարություններին դիմանալու և նախկինից ավելի լավը լինելու կարողություն:
Ահա երեք հեշտ եղանակներ՝ սկսելու մտածել «Ես կամ հաղթում եմ, կամ սովորում»:
1. Մտածեք, թե ինչն է սխալ եղել
Բոլորը կարող են սխալվել։ Յուրաքանչյուր անհաջողություն որպես կորուստ վերաբերվելու փոխարեն, դադար վերցրեք և մտածեք, թե ինչն այնպես չգնաց և ինչ կարող եք սովորել դրանից:
2. Կատարեք անհրաժեշտ ճշգրտումներ
Բավական չէ իմանալ, թե ինչու որոշ բաներ չաշխատեցին, դուք անպայման պետք է մեխանիզմներ ներդնեք ձեր հետագա գործողությունների մեջ, որպեսզի դա չկրկնվի: Երբեմն դա պահանջում է, որ դուք մշակեք շերտավորված գործընթաց՝ երաշխավորելու համար, որ կրկին «գնդակը ձեռքից չեք գցի»:
3. Ձեզ ևս մեկ հնարավորություն տվեք «հարված կատարելու»
Վերջիվերջո, ձեզ հնարավորություն տվեք կրկին փորձել: Խնդիրներից խուսափելու փոխարեն, երբ դրանք ծագում են, ինքներդ գնացեք դրանց հանդիման:
Իմացեք, որ ձեր հաղթանակների և պարտությունների գումարը չէ, որ սահմանում է ձեզ: Ձեր բնավորության ուժն է սահմանում ձեզ: Այն, ինչ բնորոշում է ձեզ, դա ձեր շրջապատի մարդկանց վրա ունեցած ազդեցությունն է, ինչպես նաև առաջ շարժվելու քաջությունը, նույնիսկ երբ անհաջող քայլ եք անում և վրիպում եք: