Երևանյան գողտրիկ տեսարան՝ հին հուշ մեր քաղաքից
ՀասարակությունԵրեւանը քաղաք է: Այն քաղաք է ե՛ւ Հյուսիսային պողոտայով ե՛ւ այն շենքերով, որոնք քանդվել էին` այդ պողոտան սարքելու նպատակով (ավելի լավ կլիներ, իհարկե, չքանդեին): Քաղաք է ոչ միայն Օպերայի շենքով, այլեւ Բանգլադեշով, Երրորդ մասով, «15 կվարտալով»: Իմ հարազատ քաղաքն է Աջափնյակը, որտեղ անցկացրել եմ կյանքիս առաջին 20 տարին՝ նեղլիկ խռուշչովյան բնակարանները, միատեսակ վարդագույն շենքերը, իմ 122-րդ դպրոցը, իմ դասարանցիները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, մնացել է Հայաստանում: