«Սիմա Դանսիկ». պրեմիերա՝ «Բոհեմ» թատրոնում
ՄշակութայինՕգոստոսի 21-ին եւ 26-ին Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։
«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթեւ, արագ եւ էմոցիաներով լի. «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում եւ մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչեւ ամենափոքր բեմական շարժում եւ ձեւավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային եւ, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»։
Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը եւ Կարո Հովհաննիսյանը։ Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը՝ Նարեկ Դուրյանի։