Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ) Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին Դավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարը ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ 71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Ազգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին

Ով է Ալեն Դելոնի համբույրին արժանացած միակ հայուհին. 12 տարի անց նա փակագծեր է բացում

Մշակութային

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՍՐՏԱԿԵՐԸ ԳՆԱՑ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ…»

Միջազգային եւ տեղական մամուլն արագորեն սփռվեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան բոթով: Նա կյանքից հեռացավ օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում. ճիշտ նույն տարիքում էլ 2021-ին հեռացավ իր հին ու բարի ընկերը՝ մեգաաստղ Ժան Պոլ Բելմոնդոն: 20-րդ դարի ամենացանկալի տղամարդու դուստրը՝ Անուշկա Դելոնը, ավելի վաղ հրապարակել էր հոր վերջին լուսանկարը՝ նշելով, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ եւ Ալցհեյմերի հիվանդություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին դերասանը ինսուլտ էր տարել, եւ այն ժամանակ նրա որդին՝ Էնթոնի Դելոնը, հայտարարեց, թե հայրը մտածում է էվթանազիայի մասին։ Դերասանը պատճառաբանել էր, թե «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ՝ առանց հիվանդանոցների եւ ներարկումների…»: Կյանքի մայրամուտի իր ողջ ողբերգությամբ հանդերձ՝ Ալեն Դելոնը, միեւնույնն է, հիշվելու է, ինչպես BBC-ն էր նշել, որպես գեղեցիկ տղամարդ, միլիոնների կուռք եւ Ֆրանսիայի հպարտություն։

Իհարկե, հայ ժողովուրդը եւս անտարբեր չէր Ալեն Դելոնի նկատմամբ, եւ այս օրերին, երբ լրանում է նրա մահվան 40-րդ օրը, նրա հասցեին հնչող հույզերի, սիրո խոստովանությունների պակաս կրկին չկա: Հատկապես, ջերմ հուշեր է արթնացնում այն, որ ուղիղ 12 տարի առաջ Ալեն Դելոնը Հայաստանում էր՝ ներկա գտնվելով «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի պրեմիերային, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Այդ օրերին լրատվական ողջ դաշտի ուշադրությունը ֆրանսիացի լեգենդար դերասանն էր, իսկ նրա ասուլիսը հատկանշվեց բումային մի դրվագով: Լրագրողներից ՕՖԵԼՅԱ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ դարձավ այն երջանիկ հայուհին, ով արժանացավ բոլոր ժամանակների սրտակերի համբույրին: 12 տարի անց «Իրավունք»-ի հետ զրույցում այսօր արդեն կինոարտադրության գործունեությամբ զբաղվող համարձակ հայուհին փակագծեր է բացել:

«ՉԳՏՆԵԼ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՄԲՈՒՅՐ, ԱՓՍՈՍԱՆՔԻ ՏԵՂԻՔ ԿՏԱՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

Նախ սկսենք սկզբից՝ ինչպե՞ս հայտնվեցիք Ալեն Դելոնի ասուլիսին եւ արդյոք ամեն ինչ պլանավորել էիք ի սկզբանե:

— Այդ ժամանակ ես աշխատում էի, որպես լրագրող, ATV հեռուստաընկերությունում, բայց ոչ թե լրատվական բաժնում, այլ շոու նախագծում: Երբ կայքերից մեկում կարդացի, որ Հայաստան է ժամանելու ֆրանսիական կինոյի լեգենդ, բոլոր ժամանակների սրտակեր Ալեն Դելոնը, ցանկությունս մեծ էր նրա հետ ունենալ հարցազրույց: Չնայած մեծ համառությանս՝ պրոդյուսերները պարզաբանում էին, որ Դելոնի այցելության ընթացքում հարցազրույց նախատեսված չէ: Եվ ինձ մնում էր մեկ տարբերակ՝ հայտնվել մամլո ասուլիսին, որպեսզի գոնե մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունենամ: Հեռուստաընկերությունն ընդառաջեց ինձ եւ ուղարկեց, որպես լրատվականի լրագրող, այդ ասուլիսին: Նախապես իրականում չէի պլանավորել քայլերի հաջորդականությունը: Պարզապես, որոշեցի հարց հնչեցնել։ Երբ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը, հարցս ձեւակերպեցի ֆրանսերեն, քանի որ ֆրանսերենի մասնագետ եմ եւ տեսնում էի, որ նրան ուղեկցում է թարգմանչուհի, ով կարող էր մյուսների համար թարգմանել իմ խոսքը: Ներկաների մոտ զարմանք առաջացավ, քանի որ հիմնականում բոլորը հայերեն էին հնչեցնում հարցերը կամ ռուսերեն, իսկ ես ֆրանսերեն էի խոսում, եւ որեւիցե մեկը պատկերացում չուներ, թե ինչ էի ասում: Իսկ հարցիս ավարտին ասացի՝ կարո՞ղ եմ Ձեզ համբուրել: Քանի որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ եմ խոսում՝ բացառությամբ թարգմանչուհու, նա այդ պահին ժպտաց: Չհասկացվածության պատճառով բոլորը լարված լսում էին եւ սպասում, թե ինչ պետք է կատարվի, որովհետեւ հարցիս ավարտից հետո՝ մի պահ լռություն տիրեց: Իսկ հետո Դելոնը ոտքի կանգնեց եւ ֆրանսերեն ասաց՝ եկե՛ք, եկե՛ք, մոտեցեք… Դե արդեն գիտեք, թե ինչ տեղի ունեցավ մոտենալուց հետո…

Սա երազա՞նք էր, թե՞ լրագրողական համարձակ քայլ, որը հիշարժան դարձավ ընդմիշտ:

— Կարծում եմ՝ երկուսն էլ, քանի որ շատ սիրել եմ ֆրանսերենը, դիպլոմավորված ֆրանսերենի մասնագետ եմ, մեծացել եմ ֆրանսիական կինոներ դիտելով, դեռ փոքր տարիքից միշտ բոլոր ֆիլմերում, որտեղ Ալեն Դելոնին վերջում սպանում էին, ես մի քանի օր սթրես էի ապրում: Իհարկե, սա մեծ երազանք էր եւ հնարավորություն՝ հանդիպել մեծ կինոյի ամենացանկալի տղամարդուն եւ չգտնել այդ համարձակությունը պահանջելու գեթ մեկ համբույր, կարծում եմ՝ ափսոսանքի տեղիք կտար ամբողջ կյանքի համար:

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ ԷՐ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՈՎ ԳԵՂԵՑԿԱԴԵՄ ՏՂԱՄԱՐԴ»

Տարիներին հետ նայելով՝ կկրկնեի՞ք այդ խենթությունը, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արձագանքներ եղան hետո:

— Միանշանակ կկրկնեի այդ խենթությունը: Այդ օրը՝ մամուլի ասուլիսին, ներկա էր մոտ երկու հարյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ, այդ թվում՝ լուսանկարիչներ, օպերատորներ: Վերջիններս լարված փորձում էին ֆիքսել այդ պահը, ու համբույրը տեղի ունեցավ ֆոտոխցիկների հարյուրավոր փայլատակումների ներքո: Տպավորություն էր, թե «Կանն»-ի կամ «Օսկար»-ի փառատոնի բացման կարմիր գորգի վրա եմ: Ինչ վերաբերում է հետագա արձագանքներին, իհարկե, դրան հաջորդեցին բացմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ, որտեղ ինձ չէին շրջանցել: Թե՛ բարեկամներից եմ այդ օրը բազմաթիվ զանգեր ստացել, թե՛ ծանոթներից, մի խոսքով՝ բոլորը մամուլից արդեն տեղեկացել էին՝ ինչ է կատարվել: Ինչ խոսք, ուշադրության կենտրոնում էի:

Որքանով տեղյակ ենք, Ալեն Դելոնը նաեւ Ձեր անձնական կյանքում է իր դերն ունեցել, քանի որ հենց այդ աստղային օրերին էլ ծանոթացել եք Ձեր ապագա ամուսնուն: Կբացե՞ք փակագծերը:

— Այո, Դելոնի «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի շրջանակում հայաստանյան այցելության «Էյ Փի Սինեմա» փրոդաքշնի կազմակերպիչներից էր նաեւ կինոպրոդյուսեր եւ այժմ արդեն իմ ամուսին Հրաչյա Մեսրոպյանը: Դե ինչ կարող եմ ասել, սիրո ֆրանսիացի ասպետը մեծ սեր բերեց իր հետ այդ օրը:

Այսօր, երբ լեգենդը լքել է երկրային կյանքը, ի՞նչ զգացողություններ ունեք՝ լինելով նրա կենսագրությանթեկուզ փոքրիկ դրվագի մի մասնիկը:

— Ըստ իս, սա մեծագույն կորուստ է ոչ միայն ֆրանսիական եւ համաշխարհային կինոյի համար, այլեւ` մարդկության համար: Ալեն Դելոնը բարձր արժեհամակարգի կրող էր ու, իմ կարծիքով, նա շատ ավելի շուտ լքեց մեզ մերօրյա աշխարհի անսրտությանը, արժեզրկմանն ու կեղծիքին չդիմանալով: Շատ ավելի արժեքային ու խորքային մարդ էր Ալեն Դելոնը, քան միայն գեղեցիկ ժպիտով գեղեցկադեմ տղամարդ: Տասնամյակների սրտակերը գնաց սիրո պակասից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ)Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինԴավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարըՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըԹուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կաԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումըՀամաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրըԻրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Պուտինը հաստատել է, որ շուտով Կազանում կհանդիպի Էրդողանի հետ. ՊեսկովԻմ տան ճրագը մարեցին. մա հացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրումՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալՄանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցիԲռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ ԹումասյանԱտլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկապղծության մեջ կասկածվող ուսուցիչը կալանավորվել էԱրեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումըՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ Քոչարյան Խնձորի քացախ՝ նիհարելու արդյունավետ եւ էժան միջոցՀոկտեմբերի 11-ին սարսափելի երկրափոթորիկ է մոտենում Երկրին․ ի՞նչ կզգան մարդիկՄանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն ԱշոտյանԻրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. ԼավրովՓաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊՊրոֆեսոր Չարչյանը օստեպորոզի զարգացման մասինԴատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամՊուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազությունՆարեկ Տերյանն ազատման դիմում է գրելԵկել եմ, որ չմտածեն՝ վախեցել եմ, չեմ ներկայացել․ Ռոբերտ ՔոչարյանԳազ չի լինիԳուցե  Աստված ների, որ անգամ այսքան   անաստված ենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՋուր չի լինելու․ հասցեներՀոկտեմբերի 11. Օրվա խորհուրդՎաղը Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱԱստղագուշակ՝ հոկտեմբերի 11-ի համար«Իրավունք». Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»«Հրապարակ». Արժե՞ր դրա համար պատվաստվել. Նախարարը ո՛չ հղի է, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցականՈւկրաինական բանակը եւս ծանր մեկ հարված ստացավ, այս անգամ` Կուպյանսկում (Քարտեզ)«Հրապարակ». Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին«Իրավունք». Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անելԳիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել ենՕդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով«Ժողովուրդ». Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում ՀՀ-ի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ«Հրապարակ». ՔՊ նիստը թեժ է անցել. Արփի Դավոյանին 2 կողմ, վեցը դեմ են քվեարկել«Իրավունք». Ի՞նչ են քննարկել Պուտինի ծննդյան օրվա փակ ընդունելությանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода