«Թառափանման սուպերլուսին». այս գիշեր ականատես կլինենք երկնքում զարմանահրաշ երևույթի
ՀասարակությունՕգոստոսի 19-ին Երկի մոլորակի բնակիչները կկարողանան ականատես լինել հազվագյուտ աստղագիտական երևույթի՝ «Սուպերլուսնի» և «Կապույտ լուսնի» կամ «թառափի լուսնի» համադրությանը։ Լուսինն այս գիշեր ավելի մեծ և պայծառ տեսք կունենա, քան երբևէ, հաղորդում է OTR-ը:
Սուպերլուսինն այն ժամանակաշրջանն է, երբ Լուսինը ամենամոտն է Երկրին: Այդ պահին բնական արբանյակը սովորականից ավելի մեծ և պայծառ տեսք ունի։ Օգոստոսի 19-ին, «Սուպերլուսինը» կհամընկնի «Կապույտ Լուսնի» հետ: Առանձին-առանձին այդ երևույթները պարբերաբար դիտվում են, բայց դրանք համընկնում են չափազանց հազվադեպ։
«Կապույտ լուսինը» օրացուցային ամսվա երկրորդ լիալուսինն է: Դրա անունը ոչ մի կապ չունի արբանյակի գույնի հետ։ Այս արտահայտությունը անգլերեն «Once in a Blue Moon»-ի թարգմանությունն է, որը թարգմանվում է այսպես՝ «չափազանց հազվադեպ»: Այսպիսով, «Կապույտ լուսինը» վերաբերում է մի երևույթի, որը տեղի է ունենում շատ հազվադեպ:
Օգոստոսի լիալուսինը սովորաբար կոչվում է «Թառափի լուսին»: Ինչպես գիտենք, լիալուսին անվանելու ավանդույթը գալիս է հնդկական ցեղերից, որոնք օգոստոսին Մեծ լճերում և ջրային այլ խոշոր մարմիններում թառափ էին որսում։ Այստեղից էլ գալիս է երևույթի անվանումը:
Լուսինն իր ամբողջական փուլին կհասնի երկուշաբթի՝ օգոստոսի 19-ին, Երևանի ժամանակով՝ 22:26-ին։ Բայց այս հետաքրքրաշարժ աստղագիտական երևույթով կարելի է հիանալ նույնիսկ ավելի վաղ՝ կիրակի, և ավելի ուշ՝ երեքշաբթի գիշերը: