ՌԴ-ի ատոմակայանների հետ միջադեպերին Մոսկվան կարող է պատասխանել միջուկային հարվածով. ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական արժանահավատ աղբյուրը շատ կարեւոր տեղեկությունների է հաղորդել: Ըստ այդմ.
«MI-6-ը նոր հետախուզական տվյալներ է փոխանցել ՕՊ-ին և Գլխավոր շտաբին Ռուսաստանի կողմից հնարավոր միջուկային պատասխանի մասին Կուրսկի ԱԷԿ-ի` ուկրաինական զինված ուժերը կողմից բռնի գրավելու փորձի դեպքում: Բրիտանական հետախուզությունը Բանկովային զգուշացրել է, որ, առհասարակ, Ռուսաստանի ատոմակայանների հետ հնարավոր միջադեպերին կոշտ արձագանքելու Կրեմլի պատրաստակամության մասին և խորհուրդ է տվել խուսափել չնախատեսված էսկալացիայից: Կան խոսակցություններ, որ ուկրաինական կողմը կարող է «կեղտոտ» միջուկային զենք գործադրել Կուրսկի եւ Զապորոժեի ատոմակայանների դեմ: Եվ ահա, MI-6-ը դրա հետ կապված զգուշացրել է Բանկովայային, որ դա Մոսկվային լիարժեք առիթ կտա համարժեք պատասխան հարված հասցնելու համար: Իսկ դա կլինի տակտիկական միջուկային հարվածի տեսքով, եւ նման առիթի առկայության դեպքում Արեւմուտքը որեւէ կերպ չի կարող լուրջ արձագանք ունենալ անգամ քարոզչական դաշտում»: