Պոկրովսկի ռազմավարական ուղղությամբ գեներալ Մորդվիչևի «Կենտրոն» զորքերի խումբը շարունակում է ակտիվ հարձակումը Սելիդովո մեծ կարեւորության բնակավայրի հատվածում` զուգահեռաբար դուրս գալով Նովգորոդովկա եւ Կրասնիյ Յար բնակավայրեր: Վերջին ճեղքման արդյունքում ռուսական ուժերը գրավել են մի շարք բնակավայրեր` ապահովելով Սելիդովոյի ուղղությամբ հարձակվող ստորաբա-անումների թիկունքը: Ուկրաինական ռեսուրսները դա հաստատում են` նշելով նաեւ, որ ռուսները ներխուժել են E50 մայրուղու տարածք, որն ապահեվում է ավելի հարավգ գործող ուկրաինական ուժերի մատակարարումները:։
«Պոկրովսկի շրջան. E50 մայրուղի... տխուր լուր... սպասում է հաստատման:
Դաշտից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսները գրավել են Մեժևոյեն և Զավետնոյեն։
Ուկրաինայի զինված ուժերը գրում են, որ կորցրել են միանգամից 4 բնակավայր»,- հայտնում է ուկրաինական աղբյուրը:
«Պոկրովսկի ուղղությամբ իրավիճակը ամեն ժամ վատանում է։ Ռուսները կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել Նովոժելաննոյեն եւ զավետնոյեն: Հակառակորդի հետևակի թիվը պարզապես բարձր է, մարտիկների նման կազմ չունենք, վատն այն է նաև, որ ն. Ռուսների վերահսկողության տակ են անցել նաև Մեժևոյե և Նուժնոե գյուղերը։ Կամիշևկայի և Պտիչյե գյուղի մոտ իրավիճակը գնալով վատանում է: Կառլովկա տանող լոգիստիկ ուղիները գտնվում են թշնամու հրետանու մշտական հարձակման տակ»,- գրում է ուկրաինական այլ աղբյուր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ռազմական շրջանի մարտիկները դրոշը բարձրացրել են Զավետնոյե քաղաքի վրա` Պոկրովսկի ուղղությամբ (https://iravunk.com/?p=290761&l=am):