Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ֆուտբոլի պատմության ամենահայտնի 11 ֆուտբոլիստները Մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Ուսուցչին անհրաժեշտ է տալ նախարարի չափ աշխատավարձ, նախարարի չափ պարգևավճար, պատգամավորին հավասար կարգավիճակ

Անբարո երևույթներն ու բջջայինները չպիտի մտնեն հայի կյանք, կենսական է ծնողի և դպրոցի դերը․ Արամ Ա

Հասարակություն

Նախօրեին մեծ թվով հավատացյալներ են բարձրացել Սուրբ Աստուածածին Վանք, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետի նախագահությամբ, Սրբոց Նահատակաց բացօթյա խորանի մոտ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանը։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

 

«Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը Ուխտի Օրն է Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին, որ ամէն տարի յատուկ հանդիսաւորութեամբ կը նշուի՝ ժողովրդային լայն մասնակցութեամբ։

 

Այս տարի, Շաբաթ 17 Օգոստոս 2024-ի երեկոյեան, հաւատացեալներ հոծ բազմութեամբ բարձրացած էին Սուրբ Աստուածածին Վանք, ուր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետին, Սրբոց Նահատակաց բացօթեայ խորանին վրայ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսեան։

Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, միաբանական թափօրը բարձրացաւ խորան եւ հայ եկեղեցւոյ աւանդութեան համաձայն Աստուածամօր ուղղուած գոհաբանական աղօթքէն ետք, Նորին Սրբութիւնը կատարեց խաղողի ու մատաղի օրհնութեան կարգը։ Յետ արարողութեան, Արամ Ա. Կաթողիկոս տուաւ իր պատգամը։ Ան հաւատացեալներուն ուշադրութիւնը հրաւիրեց հետեւեալ երեք հրամայականներուն վրայ.

 

Առաջին. աղօթքի հրամայական անհրաժեշտութիւնը։ Աղօթքը, որեւէ կրօնքի պարագային, առաջնահերթ պարտաւորութիւնն է այդ կրօնքին հետեւող հաւատացեալներուն։ Ի՞նչ է աղօթքը։ Աղօթքը, պարզ հասկացողութեամբ, անհատին եւ Աստուծոյ միջեւ յարաբերութիւն է։ Աստուած ի՛նքն է ստեղծիչը կեանքին՝ իր բանական, կենդանական եւ կենսոլորտային արտայայտութիւններով։ Արդ, Ստեղծիչին եւ ստեղծեալին միջեւ յարաբերութիւնը էական է եւ այդ յարաբերութիւնը սովորական իմաստով պէտք չէ ըմբռնել։ Ան սիրով, երախտագիութեամբ ու հաւատարմութեամբ ամրացուած յարաբերութիւն է։

Աստուածաշունչը կարեւորութեամբ կը շեշտէ աղօթքին դերը մարդու կեանքին մէջ։ Նոր Կտակարանը յատկապէս, այնքան յստակութեամբ կը թելադրէ՝ ըսելով «մտի՛ր սենեակդ, ծածուկ կերպով աղօթէ, մի՛ շատախօսեր, խնդրանքներու երկար ցանկ մը մի՛ ներկայացներ Աստուծոյ»։ Աստուած գիտէ մեր դժուարութիւնները։ Եւ, տակաւին, Ան կ՚ըսէ՝ իրարու համար աղօթեցէք, մի՛շտ աղօթեցէք։ Արդ, քրիստոնեան հարկ է աղօթէ իր Ստեղծիչին շնորհակալութիւն յայտնելու՝ իրեն շնորհած կեանքին, յաջողութեան ու երջանկութեան համար։ Աստուած ծանօթ է մեզմէ իւրաքանչիւրի դժուարութիւններուն ու յաջողութիւններուն, սխալներուն ու գործերուն։ Հետեւաբար, աղօթքը սպասումներու արտայայտութիւն ըլլալէ աւելի պէտք է դառնայ աղերսանքի ու շնորհակալութեան առիթ։ Մեր կեանքի իւրաքանչիւր քայլափոխին պէտք է դառնանք Աստուծոյ եւ մեր երախտագիտութիւնը յայտնենք մեզի շնորհած բարիքներուն համար։ Ա՛յս է աղօթքին իմաստը։

Եկէք, հարց տանք մենք մեզի. Աստուած մեզի խօսեցաւ մարգարէներու ճամբով, մօտեցաւ Քրիստոսի ճամբով, նոյնիսկ խաչ բարձրացաւ մեզի համար. արդեօք մենք մօ՞տ ենք Աստուծոյ։ Աստուած միշտ պատրաստ է մեզ ընդունելու, ինչպէս ընդունեց անառակ որդին. արդեօք մենք պատրա՞ստ ենք դառնալու Աստուծոյ։ Այսօր կ՚ապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատուած ենք այնպիսի երեւոյթներով, որոնք մեզ կը հեռացնեն Աստուծմէ։ Յաճախ մեր ունեցած նիւթական, ֆիզիքական թէ մտային կարողութիւնները մեր կեանքը դարձուցած են ինքնաբաւ ու ինքնակեդրոն. երեւոյթ մը, որ մեզ Աստուծմէ կը հեռացնէ։

Աղօթել կը նշանակէ Աստուծոյ ներկայութիւնը ապրիլ, Քրիստոսի ցոյց տուած ճամբէն քալել ու ճշմարտութիւնը ապրիլ։ Առաւօտուն, երբ կ՚արթննանք՝ աղօթե՛նք Աստուծոյ, որպէսզի մեր օրը բարիքներով ու յաջողութեամբ լեցուի։ Ճաշելէ առաջ՝ աղօթե՛նք, գոհութիւն տալով Աստուծոյ՝ Իր պարգեւած հացին համար։ Քնանալէ առաջ աղօթե՛նք, որովհետեւ Աստուած օր մը եւս շնորհեց մեզի՝ զայն ապրելու Իր փառքին համար։ Ուր աղօթական կեանք գոյութիւն չունի, հոն բացակայ է Աստուած։ Հետեւաբար, պէտք է աղօթքով կերտենք ու իմաստաւորենք մեր կեանքը՝ հեռու ամէն տեսակ ցուցական երեւոյթներէ։ Աղօթենք ուրիշին օգնելով, աղօթենք ուրիշին արցունքը սրբելով, կարիքաւորին հաց տալով, աշակերտին օժանդակելով։ Աղօթենք Քրիստոսի աշխարհ բերած արժէքներն ու ճշմարտութիւնները մեր կեանքին մէջ կենսագործելով։

Երկրորդ. բարոյական դաստիարակութեան հրամայական անհրաժեշտութիւնը։ Բարոյական դաստիարակութիւնը մեր եկեղեցւոյ առաքելութեան կարեւոր տարածքներէն մէկն է։ Բարոյական դաստիարակութիւն ըսելով կը հասկնանք քրիստոնեայ մարդը աստուածաշնչական արժէքներով ու ուսուցումներով կերտել, անոր մէջ քրիստոնէութիւնը դարձնելով ո՛չ թէ պիտակ, այլ՝ կեանքի որակ։ Ուր բարոյական արժէքները ներկայ չեն, հոն բացակայ է նաեւ քրիստոնէութիւնը՝ որպէս կեանք, ճշմարտութիւն ու ճանապարհ։

 

Մեր ժողովուրդի կեանքէն ներս դարեր շարունակ հայութիւն ու քրիստոնէութիւն, կրօնք ու ազգ դարձած են մէ՛կ ու անբաժանելի ամբողջութիւն եւ այդ ամբողջութիւնը եղած է մեր ժողովուրդին համար հզօրութեան աղբիւր, գոյութեան կռուան, ստեղծագործական իրագործում։ Հետեւաբար, հայակերտում մեզի համար կը նշանակէ հայ մարդու հոգեւոր ու բարոյական արժէքներով կերտում։ Հայեցի դաստիարակութիւն ու քրիստոնէական դաստիարակութիւն զիրար կ՚ամբողջացնեն։ Բարոյական արժէքները մեզի համար սոսկ կրօնական բնոյթ չունին, այլ նաեւ անոնք ազգային խորք ու հէնք ունին։ Ա՛յս գիտակութեամբ ու յանձնառութամբ մեր եկեղեցին ծառայած է ու կը շարունակէ ծառայել։ Ա՛յս գիտակցութեամբ հայ դպրոցը իր առաքելութիւնը կատարած է եւ պէտք է շարունակէ նոյն ոգիով։

Ներկայ ժամանակներուն, նաեւ հայ կեանքէն ներս, սկսած են թափանցել այնպիսի մտածելակերպեր ու կենցաղակերպեր, որոնք փաստօրէն հեռու են բարոյական արժէքներէն։ Ականջալուր կը դառնանք այնպիսի երեւոյթներու, նոյնիսկ մեր ընտանիքներէն ներս, որոնք մեր զաւակները կ՚առաջնորդեն սխալ ուղղութեամբ եւ մեր ընտանիքներուն ազգային ու կրօնական նկարագիրը աղարտել։ Դժբախտաբար, ճարտարագիտութիւնը, իր զանազան միջոցներով, սկսած է արժէքներ փճացնել, ինքնութիւններ քանդել, աւանդութիւններ խաթարել։ Ընկերային, սեռային ու փոխ-յարաբերական կեանքին մէջ մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող երեւոյթներ սկսած են ի յայտ գալ մեր նոր սերունդին մօտ։ Այս մտահոգիչ կացութեան դիմաց մենք կրնանք պայքարիլ բարոյական դաստիարակութեան վերաշխուժացումով ու վերակազմակերպումով։ Այս ծիրէն ներս, բնականաբար մեր եկեղեցին պիտի շարունակէ իր առաքելութիւնը նոր ժամանակներու յատուկ շեշտաւորումով։ Այս ուղղութեամբ հրամայական կը նկատենք թէ՛ հայ դպրոցին եւ թէ՛ մանաւանդ հայ ընտանիքին վիճակուած դերը։

հարցին, որ փաստօրէն դարձած է ամէնօրեայ տագնապ։ Վերջապէս, սա կացութեան դիմաց ո՞ւր են բարձրագոյն ուսում ստացած մեր երիտասարդները։ Ըլլանք իրապաշտ. մասնագիտութիւն ձեռք կը ձգենք եկամուտ ապահովելու, ընտանիք կազմելու ու մեր ապագան տնտեսապէս ամուր հիմերու վրայ դնելու համար։ Անկասկած, սա կարեւոր է։ Սակայն մենք զաւակներն ենք մեծ ընտանիքի մը, որ մեր ազգն է, Հայրենիքն է, համայնքն է, եկեղեցին է, մեր կառոյցներն են։ Մեր մասնակցութիւնը ու ներդրումը մեր մեծ ընտանիքին հրամայական է։ Ա՛յս կը սպասեմ մեր երիտասարդ սերունդէն։

Հայրապետական պատգամի աւարտին, Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ իր մատնանշած երեք կէտերը, որոնք այժմէական են ու էական, կարեւորութեամբ նկատի առնուին մեր ժողովուրդի զաւակներուն կողմէ: Ան նաեւ շեշտեց, թէ «փոխանակ քննադատելու, մեղադրելու եւ ողբալու, հարկ է միասնաբար գործել ու պայքարիլ՝ մեր սխալները ուղղելու, մեր թերութիւնները սրբագրելու եւ մեր կեանքը աւելի կազմակերպելու ու ծաղկեցնելու համար ազդու միջուցներու դիմելու»։

 






Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքըԻնչքա՞ն ժամանակ կարելի է «Բժշկական» երշիկը պահել սառնարանում. Բացատրում է մասնագետըՌուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆՆա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ֆուտբոլի պատմության ամենահայտնի 11 ֆուտբոլիստները Մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելուԵթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի. ՍիրուշոԻրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊԻրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել էՈւսուցչին անհրաժեշտ է տալ նախարարի չափ աշխատավարձ, նախարարի չափ պարգևավճար, պատգամավորին հավասար կարգավիճակ«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԻրանի արտգործնախարարը ժամանել է ԴամասկոսԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսներն Ուգլեդարում գրավել են Ուկրաինայի 58-րդ բրիգադի մարտական դրոշը (Տեսանյութ)Քու սրտի դավթրումն է՞լ հռչակագրի մասին վունչիչ չկա գրածԴպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ. սիրելի՛ ուսուցիչներ, դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք. ԿԳՄՍ նախարարԾառ կտրի, փող տուր... Պեսկովը հայտնել է, որ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախադրյալներ չկանԼավրովն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերՆարեկ Գրիգորյանի գոլը փրկել է «Ֆարուլին» պարտությունից (տեսանյութ)«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժիԹեհրանը խնդրել է Մոսկվային` տրամադրել արբանյակային տվյալներ պաշտպանության համար«Հրապարակ». Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է«Ժողովուրդ». Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում«Ժողովուրդ». Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունիցԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկումՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Գորնյակը և Կուրախովոն«Ռուսաստանը կրկին Իրանին է փոխանցել С-400 համակարգեր. Իրանական աղբյուր«Հրապարակ». Ով է կտրել 45 բարդիները«Առավոտ». «Ազգային հպարտության տրիբունալը» և նրա աղմկահարույց որոշումը մի շարք հարցեր են առաջացնում«Ժողովուրդ». ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձելFinancial Times. Ռուսական բանակն ավելի ուժեղ է, քան եվրոպական զորքերը. ՍտոլտենբերգըԱննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում. մասնակցության տոմսի արժեքը 1 միլիոն դրամԵՄ-ում հանդես են եկել հայտարարությամբ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին. BloombergՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԹե՛ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ լարվածություն կար. Անդրանիկ ԻսպիրյանԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ «Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ապաքինման ընթացքը Նիկոլի վերջին «հետախուզական» այցը Ռուսաստան մեկնել-չմեկնելուց առաջԻնձագին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»Պատահական չէր, որ Իրանի հարվածն անմիջապես հետեւեց ՌԴ վարչապետի այցինՍևիկյանը կփայլի ՌՊԼ-ում.ՍուլեյմանովՌուսական զորքերն ընդհուպ մոտեցել են Կուրախովոյին. BildՀնդկաստանի քարանձավներից մեկում գտել են գրեթե ողջ կյանքը մեդիտացիայի մեջ անցկացրած զառամյալ ճգնավորի (Տեսանյութ)«Իսկանդերը» խոցել է ուկրաինական ուժերի կուտակումը. ոչնչացվել է 12 զրահամեքենա (Տեսանյութ)Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինենԻսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային․ Էրդողան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода