Քո նոր սերունդը՝ ժամին իր պատեհ, Սրբելու է այս խայտառակությունը
Արտակ Զաքարյանը գչում է
Հայաստա՛ն աշխարհ, հայրենի՛ երկիր,
Դավաճաններդ թշնամիքիդ հետ՝ քեզ շատ են ատել,
Քեզ շատ են մատնել ու մասնատել,
Բայց դեռ կանգուն ես ու պիտի լինես,
Քո հերոսների ու կամոքն Աստծո՝
Դեռ պիտի հառնես:
Օտարին ծառա ու թուրքերին հարճ,
Նազիր, վեզիրքդ՝ փողոցից ելած,
Քո Արցախ ոգին քեզնից կտրեցին,
Հեշտ ուրացան ու թշնամուդ տվին:
5000 ու բյուր բալեքիդ լուսին,
Մատաղ արեցին «փառքին» իրենց սին,
Որ պահեն թուրքի յաթաղանը նենգ,
Քո բազմաչարչար, բայց ամուր ուսին:
Չհանձնվե՛ս Հայաստան իմ վեհ,
Քո նոր սերունդը՝ ժամին իր պատեհ,
Սրբելու է այս խայտառակությունը,
Աշխարհն էլ կրկին տեսնելու է,
Հայի ու Հայաստանի երջանկությունը: