Դավիթ Տոնոյանը դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից
Դավիթ Տոնոյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից:
Հիշեցնենք, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։