Ահա, թե ինչպես է կինը կորցնում հետաքրքրությունը՝ տղամարդու կողմից
ՀասարակությունՔեզանով հետաքրքրվում էր մի տղամարդ, իսկ հետո հանկարծ նա անհետացավ և կորցրեց ամբողջ հետաքրքրությունը քո հանդեպ: Հնարավոր է դու դրան նպաստեցիր…
1. Դու սկսեցիր վազել նրա ետևից
Տղամարդը չի վազի քո հետևից, եթե դու վազես նրա հետևից։ Եթե սկզբում սկսում ես գրել նրան, զանգահարել, հրավիրել ինչ-որ տեղ, եթե չափից դուրս հետաքրքրություն ես ցուցաբերում, ինչո՞ւ նա պետք է շարունակի քեզ սիրաշահել։
2. Դու շատ շուտ համաձայնվեցիր տրվել
Երբ տղամարդը հասկանում է, որ քեզ շատ բան պետք չէ, նա դադարում է փորձել։ Ինչո՞ւ նա պետք է շատ սիրաշահի քեզ, եթե նա արդեն ստանում է գլխավորը քեզնից: Եվ ընդհանրապես, նա կարող է դադարել քեզ բարձր գնահատել, երբ հասկանա, որ դու պատրաստ ես այդքան արագ տրվել։
3. Դու անընդհատ նրան «սղոցում ես»
Եթե դու սկսում ես վարվել այնպես, ինչպես նրա մայրը կամ կինը, իսկ դուք նոր-նոր եք սկսել հանդիպել, դու արագ կսպանես նրա հետաքրքրությունը քո հանդեպ: Նրան պետք է զվարճություն և էյֆորիա, սեր և թեթևություն, այլ ոչ թե բեռ և ճնշում:
4. Դու բացահայտել ես քո բոլոր քարտերը
Դու նրա համար այլևս առեղծված չես: Դու չափազանց շատ ես խոսում և պատմում նրան, նույնիսկ այն մասին, թե ինչ ես անում, որտեղ ես գնում և ում հետ: Իսկ տղամարդկանց դուր է գալիս առեղծվածի թեթև շղարշը՝ դա սեքսուալ է: