Սխտորի օգտակար հատկությունների մասին իմանալով՝ ամեն օր կօգտագործեք
ՀասարակությունԱյն կարելի է ավելացնել ցանկացած ուտեստի` փոշու տեսքով, աղացած կամ ճզմած: Սխտորը կանխում և նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը, գրում է Healthy food star-ը` ներկայացնելով սխտորի օգտակար հատկությունները:
1. Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք քայքայում են ազատ ռադիկալներն ու նվազեցնում ընդհանուր օքսիդատիվ սթրեսը:
2. Հակաօքսիդանտների առատ քանակությունը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
3. Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի կանոնավոր օգտագործումը 9-12 տոկոսով նվազեցրել է խոլեստերինի մակարդակը:
4. Սխտորը նպաստում է նաև արյան բարձր ճնշման կարգավորմանը:
5. Սխտորը հականեխիչ (անտիսեպտիկ) և հակասնկային հատկություններ ունի, ինչի շնորհիվ էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ բորբոքումներից:
6. Սխտորի պարունակության մեջ առկա ալիցին նյութը քայքայում է սնկերը:
7. Սխտորի օգտագործումը նպաստում է որոշ տեսակի քաղցկեղների կանխմանն ու քաղցկեղային բջիջների աճի դադարեցմանը: