Երևույթներ, որոնք հեռացնում են մեզ երջանկությունից. պետք է բաց թողնել
ՀասարակությունՄենք ձեզ համար պատրաստել ենք հոդված 13 բաների մասին, որոնցից պետք է ազատվել։ Ստուգված է. կյանքը սկսում է խաղալ նոր գույներով:
1. Բաց թողեք միշտ ապացուցելու կարիքը, որ ճիշտ եք: Մեր մեջ այնքան շատ մարդիկ կան, որոնք նույնիսկ հիասքանչ հարաբերությունները խզելու սպառնալիքի տակ, ցավ պատճառելով և սթրես առաջացնելով չեն կարողանում համակերպվել և ընդունել այլ տեսակետ։ Դա դրան չարժե։
2. Բաց թողեք վերահսկողությունը:Պատրաստ եղեք հրաժարվել անհրաժեշտությունից անընդհատ վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ՝ իրավիճակներ, իրադարձություններ, մարդիկ և այլն: Լինի դա ընտանիքի անդամ կամ ընկեր, գործընկեր կամ փողոցում անծանոթ մարդ՝ պարզապես թույլ տվեք նրան լինել այնպիսին, ինչպիսին կա:
3. Բաց թողեք մեղքի զգացումը: Բաց թողեք ուրիշներին մեղադրելու կարիքն այն բանի համար, ինչ ունեք կամ չունեք, ինչ եք զգում կամ չեք զգում: Դադարեք վատնել ձեր էներգիան և ստանձնեք ամբողջ պատասխանատվությունը ձեր կյանքի համար: