Ուժեղ մարդիկ չեն ունենում հեշտ անցյալ. մասնագետի կարծիքը
ՀասարակությունԲախվելով դժվարություններին, որոշ մարդիկ նախընտրում են ապրել վախի մեջ: Նրանք խրվում են իրենց ցավի մեջ շատ ավելի երկար, քան պետք է, և թույլ են տալիս, որ այն վերահսկի իրենց ողջ կյանքը:
Ցավը նրանց պատմության մի մասը դառնալու փոխարեն դառնում է նրանց կյանքի ամբողջ գիրքը:
Իսկ կան մարդիկ, ովքեր ոչ միայն առաջ են գնում, այլև ավելի լավն են դառնում։Նրանք ընդունում են անգամ իրենց հետ պատահած ամենավատը և գտնում են միջոց այն որպես ուժ օգտագործելու համար:
Սրանք մարդիկ են, ովքեր հիմար տղայի կողմից լքված լինելուց հետո նիհարում են 10 կիլոգրամով, ովքեր իրենց սիրելիների մահից հետո բարեգործական հիմնադրամներ են կազմակերպում, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո բացում են իրենց երազանքի բիզնեսը։