Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում փոփոխություն է եղել. Bloomberg
ՀասարակությունLVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն այլևս աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում չէ։ Ամերիկյան հրատարակության թարմացված տվյալների համաձայն՝ նա իջել է Bloomberg Billionaires Index-ի չորրորդ տեղ՝ 184 միլիարդ դոլար կարողությամբ։
Այժմ եռյակում միայն ամերիկացիներն են։
Վարկանիշի առաջատարը մնում է X և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը՝ $235 մլրդ կարողությամբ;
Ամերիկյան Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 193 միլիարդ դոլար;
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը 188 միլիարդ դոլար կարողությամբ բարձրացել է երրորդ տեղ. նախորդ օրը նրա կարողությունը գնահատվում էր 183 միլիարդ դոլար։
Bloomberg Billionaires Index-ը աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշն է, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Թվերը թարմացվում են Նյու Յորքում յուրաքանչյուր առևտրային օրվա վերջում: