Փորձել է գյուղում հեղինակության դեր խաղալ. Ով Մարմաշենում սպանված Արաբոն. Մանրամասներ
Օրեր առաջ Վահրամաբերդում կրակոցներ էին հնչել, սպանվել էր Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանը, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։
Iravunk.com-ի հավաստի տեղեկությունների համաձայն վիրավորը սպանվածի եղբայրն է, իսկ դեպքը հրահրել է սպանվածը, մասնավորապես վերջինս փորձել է գյուղում հեղինակության դեր խաղալ։ Վերջինս երկու անգամ դատապարտված է եղել, ծանր հանցագործությունների համար։